Home / Բանակ / Ղարաբաղում չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել

Ղարաբաղում չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել

Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 1999 թվականին ծնված զինծառայող Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:

Վիրավորը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Epress.am-ի հետ զրույցում հոսպիտալից  հայտնել են, որ  զինծառայողին արդեն  տեղափոել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այնտեղից մեզ պատասխանել են, որ ոչ մի տեղեկատվություն չեն կարող հաղորդել և ուղղորդել զանգել Պաշտպանության նախարարություն։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ ենք կապ հաստատել, որը նշել է, որ այս պահին Հայաստանում չէ և տեղյակ չէ իրավիճակից։ ՊՆ թեժ գիծն այդպես էլ չի պատասխանել։