Home / Մեդիա / Ցույցեր Կարագանդայում․ ո՞վքեր են մեղավորները

Ցույցեր Կարագանդայում․ ո՞վքեր են մեղավորները

Նոր տարվա գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում խմբակային ծեծ է եղել, որը հանգեցրել է ազգամիջյան կոնֆլիկտի։ Ղազախ բլոգեր Մուրատը յութուբյան «JURTTYŃ BALASY» ալիքում հրապարակել է «Ցույցեր Կարագանդայում. հայե՞րն են մեղավոր, թե տգետները» վերատառությամբ տեսանյութ, որտեղ հարցադրումներ է արել, թե ինչպես պատահեց, որ 130 ազգություն ունեցող Ղազախստանում այդպիսի դեպքեր եղան։ Բլոգերը խոսում է նաև ազգայնականության և նացիզմի մասին։

Ծեծի պատճառով Կարագանդայի 24-ամյա բնակիչ, ազգությամբ ղազախ մի երիտասարդ դանակի հարվածներից մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ 3 հոգի ձերբակալել են, որոնցից մեկն ազգությամբ ղազախ է։ Եվս մեկի՝ազգությամբ հայ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Բլոգեր Մուրատի տեսանյութի հայերեն թարգմանությունը ներկայացում ենք որոշակի կրճատումներով:

«Տեղեկատվության պակասի պատճառով սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին դեպքի հետ կապված իրենց տարբերականերն առաջարկել։ Օրինակ՝ մեկն ասում էր, որ 30 հայեր սպանել են մի ղազախի, ոմանք ասում են, թե հայերի կողմից ղազախներ են եղել և այլն։ Մի խոսքով՝ շատ ենթադրություններ։

Հիմա Կարագանդայում իսկական ցույցեր են։ Մարդիկ պահանջում են, որ հայկական համայնքը ներողություն խնդրի սպանվածի ընտանիքից, ողջ ղազախ ազգից, պահանջում են, որ իրավապահ մարմինները տեղեկություն տրամադրեն, թե ով և ինչպես է սպանել, ով բանտում կնստի։ Շատերը պահանջում են, որ հայերը լքեն մեր գեղեցիկ Ղազախստանը։

Այս ամենը վերածվեց ազգամիջյան կոնֆլիկտի։

Ներքին գործերի նախարարը, վարչապետը, անգամ նախագահը պետք է պաշտոնական հայտարարություն անեին և ասեին՝ ժողովո՛ւրդ, ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացեք, մենք աշխատում ենք, մեղավորները պատասխանատվություն կկրեն։ Բայց, ո՛չ, ոչինչ էլ չարեցին։

Եվ դրա պատճառով՝մարդիկ սկսեցին ենթադրություններ և միտինգներ անել։

Յութուբում տեղադրվեցին հարյուրավոր տեսանյութեր, որոնք սկսեցին խթանել ազգամիջյան կոնֆլիկտը։ Բայց չհրապարակվեց ոչ մի տեսանյութ, որ մարդկանց կոչ կաներ մտածել ու ուղեղները միացնել։

Ղազախական БАСЕ ալիքով «Կարագանդայի ընթարման իրական պատճառները» վերատառությամբ տեսանյութում, որն ունեցել է մոտ 1,5 միլիոն դիտում, ասվում է, որ հայերը Ղազախստանում անգամ շատ լավ են ապրում, գործում են հայկական մշակութային կենտրոններ։

Ժողովո՛ւրդ, հասկանում ենք չէ՞, որ դրա մեջ վատ բան չկա։ Ղազախներն էլ ԱՄՆ-ում, Գերմանիայում ունեն իրենց մշակութային կենտրոնները։ Նրանք նույնպես ամեն տարի նշում են Նովրուզը կամ իրենց մյուս ազգային տոները։ Դա օրենքով արգելված չէ։

Տեսանյութում նշում է նաև, որ հայերը ներկայացված են Ղազախստանի մեջլիսում։ Բլոգերը նշում է, որ մեջլիսի 107 պատգամավորներից 9 ընտրվում են Ղազախստանում ապրող ազգային փոքրամասնություններից։

Տեսանյությում հիշատակվում է նաև ազգաթյամբ հայ Լևոն Միրզոյանը, որի հրամանով 30-ականներին հազարավոր ղազախներ են ոչնչացվել։

Ժողովո՛ւրդ, բայց եթե Միրզոյանի պատճաով սկսենք ատել հայերին, ուրմեն դե սկսենք վրացիներին էլ ատել Ստալինի պատճառով, Հիտլերի պատճառով էլ՝ գերմանացիներին։

Ղազախստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ազգամիջյան վեճ հրահրելու հոդվածով։ Ամեն ինչ նրա համար, որ մարդիկ սոցիալական ցանցերում ամեն տեսակ հիմարություն էին գրում։

…Ազգային, ռասսայական, կրոնական վեճեր հրահրելը, վատ է, ժողովո՛ւրդ, դա ամենացածր բանն է, որ մարդկությունը կարող էր մտածել։

Ղազախստանում ամեն օր տեղի են ունենում կենցաղային վեճեր, այդ ընթացքում ռուսը կարող է սպանել ղազախին, ղազախը՝ ուզբեկին, ուզբեկը՝ ռուսին։ Եթե մի խմած խումբը կռվի մյուս խմած խմբի հետ, ցավոք, մահվան ելքով, դա դեռ չի նշանակում, որ այդ 3-ի, անգամ 30-ի պատճառով՝ ողջ հայ ժողովուրդը քաք է։ Այդպես չի ձևը։

Ես չեմ պաշտպանում այն մարդկանց, որոնք այդ հանցագործությունն արել են։ Նրանք օրենքի ողջ խստությամբ պատասխան պետք է տան, և այդպես էլ կլինի։ Ի՞նչ կապ ունի ազգությունն այստեղ։ Չէ՞ որ մենք հպարտանում ենք, որ Ղազախստանում խաղաղություն և կայունություն է, որ մեզ մոտ կողք կողքի 130 ազգություններ են ապրում։

Պետք է իշխանությունից պահանջել հավաստի տեղեկատվություն, որ շատ խելոքներ չսկսկեն իրենց ուղեղներում բաներ մոգոնել։

Բայց կոչ անել սպանել այլ ազգության մարդկանց, վտարել նրանց երկրից, որը նրանց համար արդեն հայրենիք է դարձել, դա այն չէ, որով կարող է հպարտանալ Ղազախստանը։

Ամո՛թ նրանց, ովքեր ազգամիջյան կոնֆլիկտ են հրահրում։

Ինչո՞ւ ենք մենք լռում, երբ տարբեր Ուսենովներ (չինովնիկի որդի) վրաերթին են ենթարկում մարդկանց ու անպատիժ մնում, ինչո՞ւ ենք լռում, երբ երեխաներին բռնաբարում են գյուղերում։ Ղազախստանում կան ավելի կարևոր խնդիրներ, քան խմած մարդկանց կռիվները։ Օրինակ՝ կոռուպցիան, ինքնասպանությունների մակարդակով աշխարհում 4-րդ տեղում ենք, 1-ին տեղում ենք այդ հարցում Կենտրոնական Ասիայում անչափահասների շրջանում։

Ինչո՞ւ դա չենք քննարկում։

…Եթե միացնեք ձեր ուղեղները, ապա կհասկանաք, որ սրանք միջնադարյան մարդկանց զառանցանքներ են։

Ազգայնականությունը, ռասիզմը, նացիզմը դրանք ամենալավ միջոցներն են մարդկանց կառավարելու համար։ Պատմություն նայեք, ինչքան շուտ հասկանաք, այնքան շուտ կդառնանք զարգացած երկիր»։