Մարտի 18-ին Վրաստանի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին խորհրդարանի բյուրոյին է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ նախագիծ։
Համաձայն ներկայացված նախագծի՝ վերացվում է օրենքի դրույթը, համաձայն որի, հոգևորականները կամ կրոնական ուսումնական հաստատություններ հաճախող անձինք օգտվում են պարտադիր զինվորական ծառայության հետաձգման իրավունքից:
Ինչպես բացատրում է Սեսիաշվիլին, այս նախաձեռնությունը չի տարածվում ուղղափառ հոգևորականների վրա, քանի որ նրանց դեպքում կա նախատեսված կոնկրետ կարգ։ Նրա խոսքերով, նրանք, ովքեր խղճի և կրոնի ազատությունից ելնելով, հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, օրենքով իրավունք և պարտականություն ունեն զինվորական ծառայության փոխարեն անցնել ոչ-զինվորական, այլընտրանքային աշխատանքային ծառայության։
Փոփոխությունը տարածվում է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների վրա։ Նրանց պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվում է, եթե ոսումնառությանը զուգահեռ ցանկանում են պարտադիր զինվորական ծառայություն անցնել Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտում։ Նրանք ամսական կտրվածքով կստանան 200 լարի, ինչպես նաև կարող են օգտվել բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված նպաստներից, և կհամրավի, որ պարտադիր զինվորական ծառայությունն անցել են։