Home / Բնապահպանություն / «Հեղափոխությունը շարունակվում է»․ բնապնախարարի տեղակալը լքում է պաշտոնը

«Հեղափոխությունը շարունակվում է»․ բնապնախարարի տեղակալը լքում է պաշտոնը

Կենսաբազմազանության միջազգային օրը՝ մայիսի 22-ին, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը գրեց իր՝ աշխատանքից ազատման դիմումը:

«Հեղափոխությունը շարունակվում է………… ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերվում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին»…. մի տեսակ ակտիվացել են!!!

Հետգրություն: տղեք, դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում…», ֊ ասված է նրա՝ «Ֆեյսբուք» սոցցանցում արված գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմումում Ղազարյանը գրել է․ «Նկատի ունենալով այն, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները, այդ թվում իրականացվող և իրականացվելիք գործողություններն ու միջոցառումները չեն համապատասխանում իմ սկզբունքներին և գործելակերպին, այդ պարագայում ինձ վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացման ապահովումը դառնում է թերի կամ անհնար, հետևաբար գտնում եմ, որ բնապահպանության նախարարությունում իմ հետագա աշխատանքը նպատակահարմար չէ, ուստի խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»։