Պահպանողական կուսակցությունը (Հայաստան) ողջունել է վրաստանցիների զանգվածային ընդվզումը, որը տեղի ունեցավ ռուս պատգամավորի՝ Վրաստանի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ պարլամենտի նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո։ Բողոքողների հանդեպ ոստիկանությունը ուժ կրառեց, տուժել է ավելի քան 70 մարդ։
«Պահպանողական կուսակցությունը հիացմամբ ողջունում է Վրաստանի քաղաքացիների ազգային արժանապատվության նախանձախնդրությունը՝ օրինակելի համարելով քաղաքացիների ընդվզումը հանուն ինքնիշխանության:
Վրաստանում կատարվողը բացառապես ռուսական իմպերիական սադրանքի փորձ է՝ տարածաշրջանում միջազգային հերթական լարվածության ֆոնին Հարավային Կովկասի քաղաքակրթության ուղին բռնած հանրապետություններում քաոս ստեղծելու նպատակով:
Միանգամայն անընդունելի է հայկական խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը Ուղղափառ երկրների միջխորհրդարանական համաժողովին այն դեպքում, երբ Հայ եկեղեցին Օրթոդոքս եկեղեցուց անկախացվել էր Պապ թագավորի օրոք և ցայժմ հանդես եկել սեփական ինքնիշխանությամբ ու դավանաբանությամբ», – ասված է կուսակցության հունիսի 21- հայտարարությունում: