Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ֆուտբոլի ազգային հավաքականի վեց ֆուտբոլիսներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նրանց տարկետում էր տրամադրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչ։ 2019-ին լրանում է նրանց 27 տարին և, քանի որ հնարավոր չէ երկարաձգել տարկետումը, ֆուտբոլիստներն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից:
Հայկ Ղազարյանը, Դավիթ Մարիկյանը, Կարեն Մուրադյանը, Տիգրան Կանդիկյանը, Արսեն Բեգլարյանը և Սարգիս Ադամյանը հանդես են գալիս ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, կառավարությունը կարևորում է նրան մասնակցությունը 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրվեց նաև Հայաստանում հանդես եկող 13 բասկետբոլիստների:
Նրանց շարքում են Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Անդրե Մ Քորիի Սփայթը, Արկադի Մկրտիչյանը, Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, Արամ Սերոպ Արսլանյանը, Կրիկոր Էնթոնի Կուրդօղլյանը, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Մադոյանը, Կարրեն Գարի Գրիգոր Չիվիչյանը, Գաբրիել Հակոբ Աճեմյանն ու Մահրան Ներսեսը։
Epress.am Լուրեր Հայաստանից