Home / Բանակ / ՊՆ֊ը շարունակում է պատժիչ գործողությունները զինծառայողի նկատմամբ

ՊՆ֊ը շարունակում է պատժիչ գործողությունները զինծառայողի նկատմամբ

Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան։

«Բրոյանին ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: Նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը, մոր պնդմամբ, վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված: ՊՆ նամուլի խոսնակն այսօր մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունները սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում», ֊ ասված է գրառման մեջ։

Հուլիսի 16-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած․ «Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»։

Tekali Taxi