Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մերժման Քննչական կոմիտեի որոշման մեջ ասվում է, որ հոր կողմից աղջիկների նկատմամբ հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության փաստը հաստատվել է։ Այս մասին հայտնում են քույրերի փաստաբանները։
Նրանց խոսքով, մերժման պատճառը «ֆորմալ էր և սպասելի»՝ մեղադրյալը մահացել է։ Հետաքննությունը պարզել է, որ սկսած 2014 թվականից, երբ երեք քույրերն էլ անչափահաս էին, Միխաիլ Խաչատուրյանը նրանց նկատմամբ «հանցավոր գործողություններ» է իրականացրել։
«Քննիչները հաստատել են երկարամյա սիստեմատիկ խոշտանգումներն ու սեռական ոտնձգությունները։ Աղջիկների ցուցմունքների բոլոր սարսափելի փաստերը հաստատվել են։ Նրանց հոգեբանական և ֆիզիկական առողջությանը տարիներ շարունակ վնաս է հատկացվել, իսկ կյանքերը վտանգի տակ է եղել։
Ակնհայտ է, որ Կրիստինան, Անգելինան ու Մարիան անհրաժեշտ ինքնապաշտպանության են դիմել՝ փրկելով իրենց կյանքը», – ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
Խաչատուրյան քույրերին մեղադրում են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ: Նրա մարմինը գտնվել էր 2018 թվականի հուլիսի 27-ին, իրենց տան շքամուտքում, բազմակի կտրած-ծակած վնասվածքներով:
Աղջիկները պատմել են, որ նման քայլի գնացել են տարիներ տևած նսեմացումներից ու ստորացումներից հետո: