Home / Հայաստան / Հարգանքի տուրք՝ Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին

Հայաստանյան պատվիրակությունը Վրաստանում հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ սովետական բանակի կողմից կիրառված ուժի հետևանքով զոհվածների հիշատակին։

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է․ «30 տարի է անցել 1989թ–ի ապրիլի 9–ի թբիլիսյան ողբերգական իրադարձություններից: Այդ օրը Թբիլիսիում սովետական բանակը տանկերով և թունավոր գազով դաժանաբար ցրեց Վրաստանի անկախության համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին: Զոհվեց 21 մարդ: Զոհերի մեծ մասը կանայք էին (այդ թվում նաև դպրոցական աղջիկներ): Ամեն ինչ տեղի է ունեցել հենց այստեղ, Վրաստանի խորհրդարանի առջև։

Վրաստանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկու հրավերով հայ-վրացական խորհրդարանական բարեկամության խումբը գտնվում է Վրաստանում և մենք մեր եռօրյա այցը սկսում ենք հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։ Շատ հարցեր ունենք մեր վրաց բարեկամների հետ քննարկելու»։