Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան է խնդրել ընտանիքի կողմից ճնշումների պատճառով։
«Ես Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան եմ խնդրել։ Իմ վերջին հինգ տարիները մոխրագույն գծերով են պատված։ Ժամանակն է, որ մարդիկ իմանան ինչ է իրականում կատարվել և ինչու։
Ես տեղեկություններ ունեմ Ռուսաստանի և Ղազախստանի իշխանությունների միջև մեծամասշտաբ կոռուպցիայի մասին: Խոսքը Ղազախստանի ժողովրդից գողացված մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է», – ֆեյսբուքի իր էջում գրել է Այսուլթանը։
Նրա խոսքով, իր իմացած կոռուպցիոն գործարքների մասին մանրամասները կլինեն բրիտանական Times պարբերականին տված իր հարցազրույցում:
Այսուլթան Նազարբաևը 2017 թվականին ֆեյսբուքի գրառմամբ հայտարարել էր, որ թմրանյութային կախվածություն ունի։ Նրա խոսքով, պատճառը ընտանեկան խնդիրներն են։ 2019-ի հոկտեմբերին նա Լոնդոնում ձերբակալվել էր՝ թմրանյութերի ազդեցության տակ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու համար։