Home / Հայաստան / Սրանից էլ մե՞ծ կոռուպցիոն ռիսկ

Սրանից էլ մե՞ծ կոռուպցիոն ռիսկ

Դեկտեմբերի 10-ը՝ Կոռուպցիաի դեմ պայքարի միջազգային օրը, մեզ հետաքրքրեց, թե մեր երկրում որոնք են ամենառիսկային ոլորտները… Եվ ի՞նչ, մեր ուշադրությունը սևեռվեց Ա.Ավետիսյանի,  Գ.Խաչատրյանի և Վ.Հարությունյանի դարբնոցը անցած մաքսային պետական ծառայությանը, այն դարպասները, որոնցով անցնում են երկրի մոտ չորս միլիարդ դոլարի արժողությամբ ներմուծումներն ու արտահանումները:

Ի սկզբանե այս ոլորտը, լինելով հատկապես միջազգային կազմակերպությունների ուշադրության առարկան, մի քանի անգամ ենթարկվել է բարեփոխումների, որոնց ընթացքում նախկին իշխանությունների ոլորտի ղեկավարների միջոցով ավելի ու ավելի են թրծվել կոռուպցիոն խողովակները:

Մաքսային ոլորտի բարեփոխումների թագ ու պսակը համարվում է ՀՀ Արտաքին Առևտրի Ազգային մեկ պատուհան համակարգը, որը, կարելի է ասել, սկսեց շահագործվել 2017 թվից… և որը իբր պետք է նվազագույնի հասցներ մարդկային գործոնի սուբյեկտիվ ազդեցությունը ներմուծում-արտահանում խիստ ռիսկային ոլորտում… Սակայն ինչպես հայտնի է, այստեղ էլ ոլորտը ղեկավարող եռյակ հսկաները էլեկտրոնային ժամանակակից համակարգը հարմարեցրեցին իրենց շահերի ուղղությամբ՝ ոլորտը դարձնելով ավելի մութ և անհասանելի… Օրինակ՝ եթե նախկինում տնտեսվարողը կարող էր ուղիղ դիմել մաքսային ծառայութանը, ներկայացնելով ինվոյս՝ բեռնագիր ապրանքը ներմուծելու արտահանելու համար, ապա ՀՀ Արտաքին Առեւտրի Ազգային մեկ պատուհան համակարգը ներդնելուց հետո տնտեսվարող հայտարարատուն պետք ձեռք բերի բավական գիտելիքներ և հմտություններ՝ ընդամենը մաքսային ծառայությանը ԴԻՄԵԼՈՒ համար… Իսկ դիմումի ճակատագիրը կրկին ու կրկին որոշում է ամենազոր մաքսային ծառայողը, քանի որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտարարագրերի գերակշիռ մասը ստանում են Կարմիր կամ Դեղին ուղի կարգավիճակ, իսկ այս խոչընդոտը հաղթահարելու միակ ուղին մաքսային ծառայողի բարիացակամությունը շահելն է, նրա տրված ԲԱՆԱՎՈՐ ցուցումներին հետևելը:

Ա) Ներկրելիս կամ արտահանելիս Կարմիր կամ Դեղին ուղի հասկացությունը և մեխանիզմը.

Տնտեսվարողի-հայտարարատուի համար երբևէ տեսանելի կամ գնահատելի չեն այն չափանիշները և հատկանիշները, որոնցով գնահատվում է իր ներկայացրած հայտարարագիրը և ստանում է Կարմիր կամ Դեղին ուղի: Այսպիսի կարգավիճակ ստանալու դեպքում համակարգը միայն նշում է ենթադրյալ սխալների քանակը, որն իբր առկա է հայտարարագրում:

Ա1) Նախ հարց է առաջանումё ինչու՞ սխալները չут հայտնաբերվում և պարզաբանվում համակարգում առկա <Փաստաթուղթը ՍՏՈՒԳԵԼ> գործողության ժամանակ:

Ա2) Այնուհետև հարցը ճշգրտելու համար մաքսային ծառայողին մոտենալիս հաճախ ծառայողի նշած ճշգրտումները չեն համապատասխանում էլեկտրոնային համակարգի նշած սխալների քանակին: Էլեկտրոնային համակարգը կարող է նշել 4 սխսլ, բայց մաքսային ծառայողը մատնացույց անի 2 սխալ: Կամ ընդհակառակը՝ էլեկտրոնային համակարգը կարող է նշել 2 սխսլ, բայց մաքսային ծառայողը մատնացույց անի 5-6 սխալ: Կարևորը նա է, որ մաքսային ծառայողի ցուցումները կատարվեն… Որից հետո մաքսային ծառայողների միջոցով կատարվում է միջամտություն էլեկտրոնային ինքնաշխատ համակարգում այսպես կոչված Կարմիր ուղին հանելու կապակցությամբ և որից հետո հայտարարտուին տեղեկացվում է, որ նա կարող է շարունակել մաքսազերծման պրոցեսը:

Կասկածից վեր է մնում, որ նշված իրավակարգավորումը իրոք բանավոր հայեցողական համակարգ է՝ հակառակ էլեկտրոնային լինելու բոլոր պատրանքներին, որ իբր համակարգը աշխատում է բացառելով մաքսային ծառայողների մաքսային համակարգի կոոռուպցիոն միջամտությունը: Սա ոչ այլ ինչ է, քան մարդկային գործոնի ֆիզիկական և հայեցողական գերակա որոշիչ դերը այսպես կոչված էլեկտրոնային անկողմնակալ ինքնաշխատ համակարգում, որը միանշանակ ունի սուբյեկտիվ նաև հայեցողական էություն:

Այո, տարին 4 միլիարդ դոլար արժողությամբ ներմուծում-արտահանումը կանոնակարգվում է բանավոր պայմանավորվածությունների շրջանակում… սրանից էլ մե՞ծ կոռուպցիոն ռիսկ:

Շարունակելի

Վարդգես Գասպարի