Չեչնիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել նվազագույնը ինը երիտասարդների, ովքեր «լայքել են» ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովի տեսանյութը, հայտնում է Կավկազ․Ռեալիին։
Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ: Ներքին գործերի նախարարությունը հերքում է ձերբակալություներ մասին լուրերը։ Կավկազ․Ռեալիին պնդում է, որ բերման ենթարկվածների բարեկամները հրաժարվում են մեկնաբանել կատարվածը, քանի որ վախենում են վնասել իրենց հարազատներին
Նախօրեին Աբդուրախմանովը հիվանդանոց էր տեղափոխվել իր վրա հարձակումից հետո։
Չեչնիայի իշխանությունների և մասնավորապես Ռամզան Կադիրովի քննադատը 2015 թվականից ապրում է Լեհաստանում։
Անհայտ անձը գիշերը մտել է նրա բնակարան ու փորձել մուրճով հարվածել Աբդուրախմանովին, ով այդ ժամանակ քնած է եղել։ Բլոգերը սակայն կարողացել է կանխել հարձակումն ու ոստիկանություն կանչել։ Նա հասցրել է տեսանյութ նկարել ենթադրյալ հանցագործի հետ։
Թումսո Աբդուրախմանովը Չեչնիայից հեռացել է իշխանութունների կողմից հետապնդումների և Ռամզան Կադիրովի ազգական բարձրաստիճան պաշտոնյայի հետ կոնֆլիկտի պատճառով։