26 տարի առաջ Մհեր Պողոսյանի սպանության գործով դատավճիռը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոր քննության կուղարկվի: Հիմքը սպանվածի որդու հաղորդագրությունն է, որի համաձայն հոր սպանության մեղավորը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ Հրանտ Գրիգորյանը։
«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված դատավիճռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ», – ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Մհեր Պողոսյանի սպանությունը տեղի է ունեցել 1994-ի ապրիլի 16-ին։ Սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում գործող ռեստորանում իր հորը սպանել է Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը, ով այս գործի հետ կապված մեկ տարի անց է կացրել անազատության մեջ՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու մեղադրանքով։