Home / Առողջապահություն / Փաշնյանն անհատական բարձր պատասխանատվության կոչ է անում

Փաշնյանն անհատական բարձր պատասխանատվության կոչ է անում

«Մեր քննարկման եզրակացությունն այն էր, որ կանխարգելիչ միջոցներից որևէ մեկը այս դեպքը չէր կանխարգելելու։  Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Ոչ մի ողբերգություն չկա, եթե հանդիպելիս իրար չբարևենք, էլ չեմ ասում համբուրվելով չբարևենք։ Սրանք միջոցներ են որոնք վարչական որոշմամբ չենք կարող կարգավորել», ֊  այսօր կառավարության նիստի ավարտից հետո ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի խանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին։

Անդրադառնալով դիմակներին, վարչապետը նշեց, որ դրանց գները անտրամաբանական ռեկորդներ են սահմանում։ «Առողջապահության նախարարը և այլ մասնագետներ ասացին,  որ փողոցում ուղղակի քայլող մարդը դիմակ կրելու անհրաժեշտություն չունի, այդ անհրաժեշտությունը ունեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն ախտանիշներ և նրանք, ովքեր  շփվում են այդ մարդկանց հետ», – հավելեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի, այսօր կհետազոտվեն դեռևս մարտի մեկին մեկուսացված քաղաքացիները։ Բացասական եզրակացության դեպքում նրանք կկարողանան վերադառնալ տուն։

Մինչև մարտի 23-ը կրթական հաստատաությունների աշխատանքը կդադարեցվի։  Ամսի 18-ին Կառավարությունը կրկին կքննարկի այս հարցը, և անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կերկարաձգվի։ Վարչապետը կոչ արեց հատկապես ախտանիշներ ունեցողներին խուսափել զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց  և դրանց մասնակցելուց։

«Այս պահի դրությամբ նոր հաստատաված դեպքեր չունենք։ Կրկին կոչ ենք անում անհատական բարձր գիտակվցության և բարձր պատասխանատվության։ Մեր  ամենամեծ խնդիրն այն է, որ պարզենք Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության մասնակիցների և ախտահարված մարդկանց հետ շփում ունեցած անձանց ողջ շրջանակը։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են այդ միջոցառանը կամ շփում են ուենցել այդ մարդկանց հետ, կոչ եմ անում ինքնամեկուսացվել և այդ մասին զգուշացնել համապատասխան մարմիններին»,- ավելացրեց Փաշինյանը։

Զրույց քաղաքացու հետ. կորոնավիրուս։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 13. März 2020

Tekali Taxi