Իրաքի կառավարությունն Ադրբեջան է վտարել 112 երեխաների, ում ծնողներն Իրաքում ձերբակալվել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կամ անդամակցելու համար։
Իրաքի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք այս կապակցությամբ բանակցել են Ադրբեջանի ԱԳՆ և Բաղդադի դեսպանության հետ։
Այսպիսով, Իրաքից արտաքսված ադրբեջանցի երեխաների ընդհանուռ թիվը հասել է 248-ին, նշում է Իրաքի ԱԳՆ-ն։