2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռոբերտ դե Նիրոն ամենաշատն է բացասական կերպարներ մարմնավորել

Տարբեր դերասանների ֆիլմագրություններ ուսումնասիրելով, Guarantorloans.com կայքը կազմել է ամենաշատ բացասական դերեր ունեցած դերասանների ցանկը։ Առաջին տեղում Ռոբերտ դե Նիրոն է, ով 19 անգամ նկարահանվել է չարագործի դերում։ Հանրահայտ օրինակներից են «Կնքահայրը 2»-ը, «Փառավոր տղաները», «Ռոքիի և Բուլվինքլի արկածները», «Անձեռնմխելիները»։

Երկրորդ տեղում Պետեր Ստորմարեն է, ով բացասական կերպարների մարմնավորել է 17 անգամ, օրինակ՝ «Կոնստանտին. Խավարի տիրակալը» և «Վատ տղաները 2» ֆիլմերը կամ «Փախուստ» սերիալը։ Երրորդ տեղում Ռոն Պերլմանն է՝ 16 դերերով։

Ցանկում ներառված միակ դերասանուհին Սիգուրնի Ուիվերն է, ով հատկապես հայտնի է Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆիլմում Ռիփլիի դերով։

Ամբողջական ցանկը հետևյալն է․










































































































  • Ռոբերտ դե Նիրո՝ 19,




  • Մայքլ Շենոն՝ 9,




  • Պետեր Ստորմարե՝ 17,




  • Ուիլիամ Ֆիխտներ՝ 9,




  • Ռոն Պերլման՝ 16,




  • Քևին Բեյքոն՝ 9,




  • Թիմ Քարի՝ 15,




  • Բենիսիո Դել Տոռո՝ 8,




  • Ջեյմս Վուդս՝ 15,




  • Ալ Լեոնգ՝ 8,




  • Վիննի Ջոնս՝ 14,




  • Քևին Դյուրան՝ 8, 




  • Գարի Օլդման՝ 14,




  • Սթիվ Բուշեմի՝ 8,




  • Քրիստոֆեր Ուոքեն՝ 14,




  • Մայքլ Ուինքոթ՝ 8,




  • Մալքոլմ ՄաքԴաուել՝ 14,




  • Ջոննի Դեպ՝ 8,




  • Սեմյուել Լ․ Ջեքսոն՝ 13,




  • Վուդի Հարելսոն՝ 8,




  • Ալ Պաչինո՝ 13,




  • Մայքլ Քիթոն՝ 8,




  • Ուիլիեմ Դեֆո՝ 12,




  • Էրիկ Ռոբերտս՝ 8,




  • Բրյուս Փեյն՝ 11,




  • Բեն Քինգսլի՝ 8,




  • Քևին Սփեյսի՝ 11,




  • Փաուերս Բութ՝ 7,




  • Էդ Հարիս՝ 11,




  • Ուիլիամ Ֆորսայթ՝ 7,




  • Լիվ Շրայբեր՝ 11,




  • Դենի Տրեխո՝ 7, 




  • Փիթեր Գրին՝ 10,




  • Ջոշ Բրոլին՝ 7,




  • Ջոն Մալկովիչ՝ 10,




  • Գայ Փիրս՝ 7,




  • Քրիստոֆ Վալց՝ 9,




  • Ռեյ Լիոտա՝ 7,




  • Ջոն Տրավոլտա՝ 9,




  • Բրյուս Ուիլլիս՝ 7,




  • Վինսենտ Դ’Օնոֆրիո՝ 9,




  • Ջիմ Քերրի՝ 7,




  • Ռոբերտ Պատրիկ՝ 9,




  • Մայքլ Ռուքեր՝ 7,




  • Բրայան Սթիլ՝ 9,




  • Սիգուրնի Ուիվեր՝ 7,




  • Կիֆեր Սազերլենդ՝ 9,




  • Խավիեր Բարդեմ՝ 7,




  • Մարկ Սթրոնգ՝ 9,




  • Սեմ Ռոքվել՝ 7։



Հաշվարկը կատարվել է IMDb օնլայն բազայի և Wikipedia-ի տվյալների հիման վրա։ Հաշվի են առնվել դերասանների մասնակցությամբ բոլոր նախագծերը, ներառյալ՝ մուլտսերիալները։