Ադրբեջանի նախագահի աշխատակազմում կորոնավիրուսով վարակման զանգվածային ալիք է սկսվել․ 19 աշխատակիցներ կորոնավիրուսային թեստի դրական պատասխան ունեն։ Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանի տարածքային բժշկական հաստատությունների միավորման ղեկավար Ռամին Բայրամլին։
«Կորոնավիրուս է հայտնաբերվել պետական կառույցների մի շարք աշխատակիցների մոտ։ Նախագահի աշխատակազմում, մասնավորապես, հաստատվել է վարակման 19 դեպք, որից 14-ը Կառավարման բաժանմունքում։ Կորոնավիրուսային հիվանդության դեպքեր կան նաև այլ գերատեսչություններում։ Վարակվել Արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակից, ևս 7 աշխատակից՝ Աշխատանքի նախարարությունում», – հայտարարում էր Բայրամլին։
«Վերջին երեք շաբաթների իրավիճակը ցույց է տալիս, որ կարանտինային սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց վարակակիրների թցի աճ է նկատվում: Վարակվածների թիվը գերազանցում է բուժվածներին, մեծանում է մահվան ելքով դեպքերի թիվը», – պատմում է Բայրամլին։
Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 315 նոր դեպք, հինգ մարդ մահացել է։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հատել է 8 հազարի շեմը, համաճարակի սկզբից մահացել է 98 մարդ։