Փաստաբան Արա Ղարագյոզյանն իր՝ «Երբ արդարությունը մի օր հաղթում է» վերտառությամբ Ֆեյսբուքում արված գրառման մեջ հայտնել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, արդարացրեց ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանին։
«Այսօր՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռ. Մխիթարյանի նախագահությամբ մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը, բավարարեց իմ և Հայարփի Սարգսյանի վերաքննիչ բողոքը և Հռչակելով Արմեն Ղազարյանին անմեղությունը, կայացնելով արդարացման դատավճիռ։
Շուրջ 6 տարի 3 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո, ի վերջո, Արմեն Ղազարյանի նկատմամբ կիրառված կալանքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ այսօր դատարանի կողմից արդարացվեց։
3 տարբեր ծանր հանցագործությունների մեջ էր մեր մեղադրվում Արմեն Ղազարյանը՝ ավազակության, մարդու առևանգման և ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ։
Այս գործով մեղադրողը և դատավոր Գ․Պողոսյանը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ակնհայտ անմեղ անձին 6 տարի 3 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար», – նշել է փաստաբանը։