Home / Կրթություն / Անջատված տարածքների բնակիչներին թույլ կտան սովորել Թբիլիսիում

Անջատված տարածքների բնակիչներին թույլ կտան սովորել Թբիլիսիում

Լենինգորի հինգ բնակիչներ վրացական բուհերում սովորելու հնարավորություն կունենան։ Մարզային ադմինիստրացիայի այդ որոշման մասին «Էխո կավկազային» հայտնել է տեղական ակտիվիստ Թամարա Մեարակիշվիլին․ «Ճանապարհի կբացվի»։

Ավելի վաղ հայտնել էին, որ Հարավային Օսետիայի ինքնահռչակ հանրապետության Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հանդիպել են Լենինգորի շրջանավարտների հետ և զգուշացրել, որ թբիլիսյան բուհերում սովորելու գնալու դեպքում հետդարձի մասին կարող են մոռանալ։

Վրացական իշխանությունները որոշում էին կայացրել Աբխազիայի և Հարավային Օսետիայի շրջանավարտներին վրացական բուհեր ընդունել առանց քննությունների և անվճար։

Թբիլիսիում սովորել ցանկացող շրջանավարտների նկատմամբ ոչ պաշտոնական ճնշումների պրակտիկան սկսվել է անցյալ տարի։ Թբիլիսիում բժշկություն սովորել ցանկացող միակ ուսանողուհուն թույլ չէին տալիս լքել մարզը։ Հենց այդ ժամանակ իշխանությունները սահմանը հատելու թույլտվության հերթական փոփոխությունն էին կազմակերպում։ Աղջկա ծնողները դիմել էին բոլոր համապատասխան գերատեսչություններին, խնդրում էին հնարավորինս արագ սահմանը հատելու թույլտվություն տրամադրել, բացատրում էին նպատակը։ Իրենց բացահայտ պատասխանում էին, որ թույլ չեն տա Վրաստանում կրթություն ստանալ։ Երբ Թբիլիսիում իմացան հանրապետական իշխանությունների կողմից ուսանողուհու նկատմամբ ճնշումների մասին, նրան ընդունեցին համալսարան՝ առանց քննությունների։ Բայց սեպտեմբերի 5-ին Ցնելիսի դեպքերի հետ կապված սահմանները նորից փակվեցին․ աղջիկն այդպես էլ չկարողացավ Թբիլիսի հասնել։