Home / Մարզեր / Հայրը պառկում է ոստիկանների մեքենայի տակ

Հայրը պառկում է ոստիկանների մեքենայի տակ

Բաքվի Խաթայիի թաղամասում (նախկին Շահումյանի շրջան) ոստիկանները բռնի ուժով փորձել են ոչ ծառայողական մեքենայով ոստիկանական բաժին տանել երկու դեռահասների։ Տարածքում գտնվող քաղաքացիները խոչընդոտում էին ոստիկանության աշխատակիցների գործողություններին, իսկ տղաների հայրը պառկել էր ոստիկանների մեքենայի անիվների տակ։

https://youtu.be/OYaAMnE5fzg

Միջադեպի վայրում նկարահանված տեսահոլովակի տարածումից հետո ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում էր, որ դեռահասները «ապօրինի փողոցային առևտրով էին զբաղվում՝ առանց կարանտինային միջոցառումների պահպանման»։

«Խաթայիի շրջանի բնակիչներ Ուջարա Միրհալիբը և Միրջավադ Ալիևը չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին, սկսել են վիճել։ Նրանք հրաժարվել են անձը հաստատող փաստաթղթեր և առևտրի թույլտվության համապատասխան գրություն ներկայացնել։ Տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք, որտեղ եղբայրների հայրը փորձել է խոչընդոտել օրինապահ մարմինների աշխատանքին», — ասվում է հայտարարության մեջ։

Բերման ենթարկվածների նկատմամբ վարչական պատիժ է կիրառվել։