Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը, այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
Մեղադրական եզրակացությունը ստորագրել է գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը, ով 2019 թվականի վերջում գործը հետ էր ուղարկել Քննչական կոմիտե՝ դեպքը անհրաժեշտ ինքնապաշտպանություն որակելու առաջարկով։ Քննչական կոմիտեն մերժել էր հայցը։
Փաստաբան Յարոսլավ Պակուլինի փոխանցմամբ, ավագ քույրերի՝ Կրեստինայի և Անգելինայի, գործերը քննվելու են Մոսկվայի քաղաքային դատարանում, կրտսեր քրոջ՝ Մարիայի գործը, Բուտիրյան դատարանում է։
Մարիա Խաչատուրյանի գործը քննվում է առանձին, քանի որ փարձագիտական հետաքննությունը հաստատել է, որ նա հանցագործության պահին անմեղսագիտակ վիճակում էր։
Կրեստինայի և Անգելինայի մասով պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել՝ գործն ատենակալների դատարանում քննելու համար, «Ռիա Նովոստիին» հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
- Կրեստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները մեղադրվում են 2018 թվականի ամռանն իրենց 57-ամյա հոր սպանության մեջ։ Քույրերն իրենք են ոստիկանություն կանչել։ Պաշտպանող կողմը պնդում է, որ աղջիկները գործողությունները ինքնապաշտպանության շրջանակներում էին, քանի որ հայրը տարիներ շարունակ բռնություն է գործադրել աղջիկների նկատմամբ։ Ոտնձությունների փաստը հաստատվել է փորձաքննությամբ։ Այնուամենայնիվ, քույրերի գործողությունները որակվում են որպես նախնական համաձայնությամբ սպանություն։
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը մեծ ռեզոնանս է առաջացրել։ Ռուսաստանում քննարկումներ են սկսվել ընտանեկան բռնության թեմայով։