Հայաստանի Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, ևս 5 զինծառայողներ՝ մայոր Նամիկ Ախմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ենթասպաներ Իլգար Զեյնալլին և Յաշար Բաբաևը, շարքային զինծարայող Էլչին Մուստաֆաձեն։
Այս մասին մասին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը։
Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Երեկվանից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները․ հայկական կողմը հայտնել է Չինարի և Այգեպար գյուղերի և Բերդ քաղաքի, ադրբեջանական կողմը՝ Թովուզի շրջանի Դոնդար Գուշչու, Ալիբեյլի և Աղդամ գյուղերի հրետակոծման մասին։