Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Հրամանի տեքստը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Մեկ այլ հրամանագրով ԱԳն ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ջեյհուն Բայրամովը, ով նախկինում զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը։
Երեկ նախագահ Իլհամ Ալիևը քննադատաբար էր խոսել Մամեդյարովի մասին, նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումից ի վեր չի կարողանում գտնել նախարարին։ Նախագահի այդ հայտարարությունից հետո ոչ պաշտոնական տեղեկատվություն էր շրջանառվում ԱԳՆ ղեկավարի հրաժարականի մասին։
Մամեդյարովն Ադրբեջանի Արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարում էր 2004 թվականի ապրիլի 2-ից։