Խաբարովսկում շարունակվում են երկրամասի մարզպետ Սերգել Ֆուրգալին ազատ արձակելու պահանջով բազմամարդ ցույցերը։
Հուլիսի 11-ից երկրամասի տարբեր քաղաքներում, հիմնականում՝ Խաբարովսկ քաղաքում, զանգվածային բողոքի ակցիաներ են՝ ի պաշտպանություն 2000-ականներին մի քանի սպանությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալված մարզպետ Սերգեյ Ֆուրգալի։ Խաբարովսկի Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են «Մոսկվա՛, լսի՛ր մեջ», «Ֆուրգալին տուն ուղարկեք», «Մենք դեռ կգանք», «Պուտինին դեպի դատարան», «Պուտին հեռացիր» և այլ հակակառավարական կարգախոսներ։
https://twitter.com/teamnavalnykhv/status/1285896200814813186
Շուրջ կես միլիոն բնակչութամբ Խաբարովսկ քաղաքում բողոքի ակցիաների դուրս է գալիս մինչև 100 հազար ցուցարար։
Երեկ Խաբարովսկ էր ժամանել մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարյովը` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ՌԼԴԿ)։ Դեգտյարեվը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել քաղաքացիների հետ, նաև՝ փողոցում, պատրաստ է ամեն կերպ գրավել նրանց վստահությունը։ Առաջին իսկ անգամը, սակայն, երբ ցուցարարները հավաքվել էին երկրամասի ադմինիստրացիայի շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում նորանշանակ մարզպետի հետ, վերջինս հրաժարվեց իջնել, հայտարարելով, որ «թույլ չի տա ճնշել իրեն»։
Սա իհարկե զայրացրել է ցուցարարներին։ Մարդիկ սկսել են վանկարկել «Ճամպրուկ, տոմս, Սամարա», ակնարկելով այն, որ Խաբարովսկ նախկինում ընդհամենը մեկ անգամ այցելած Դեգտյարյովը լավ կանի վերադառնա հայրենի Սամարա։
https://twitter.com/teamnavalnykhv/status/1285877705335017473
Միխաիլ Դեգտյարյովը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քիչ ներկայացուցիչներից, որի անունը Ռուսաստանում գիտեն։ Քաղաքական կարիերան սկսել է իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կազմում, կարճ ժամանակ անց տեղափոխվել է ՌԼԴԿ։ 2011 թվականից Պետդումայի պատգամավոր է։
Պաշտոնավարման ողջ ընթացքում հատկապես աչքի է ընկել իր անհեթեթ օրենսդրական նախաձեռնություններով։ 2013 թվականին Դեգտարյովն առաջարկել է արգելել արյան դոնորությունը նույնասեռականներին, 2014-ին նախաձեռնել է Ռուսաստանում դոլարի շրջանառման սահմանափակման մասին օրինագիծ։ Առաջարկել է Միջպետական ստանդարտ սահմանել Ջմեռ պապի և Ձյունանուշի համար, պետական հիմնը փոխարինել 1833-1917 թվականներին Ռուսական կայսրության պաշտոնական օրհներգով՝ «Бо́же, Царя́ храни́!» (Աստված պահի թագավորին)։ Դեգտարյովի առաջարկներից էր նաև Կրեմլը սպիտակ ներկելը, Սթափության համապետական տոն հայտարարերլը և օտարերկրյա բիզնեսի համար «վոդկա» բառն արգելելը։
Հետաքրքրական է, որ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո «Վիքիպեդիայի» նրա մասին հոդվածի «Նախաձեռնություններ» ենթաբաժինը հեռացվել է։