Home / Բնապահպանություն / Ամուլսարի պահապանները հարձակման են ենթարկվել․ «Լիդիան»-ը տեսանյութ է մոնտաժել

Ամուլսարի պահապանները հարձակման են ենթարկվել․ «Լիդիան»-ը տեսանյութ է մոնտաժել

Լիդիանի նոր՝ VIP Guard Security պահնորդները օգոստոսի 6 լույս 7-ի գիշերը բռնի հարձակվել են Ամուլսարի պահպանությունն իրականացնող պահապանների վրա ու ծանր մարմնական վնասվածքներ հասցրել։ Ամուլսարի պահապաններից մի քանիսը հոսպիտալացված են։

Ըստ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնության՝ գիշերվա հարձակումից ընդամենը ժամեր անց «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ է տրամադրել 24news հեռուստաալիքին, որն էլ մոնտաժված այս տեսանյութը տարածում է, իբր Ամուլսարի պահապանները քարեր են նետում Լիդիանի բեռնատարի ուղղությամբ։

«Տակտիկան հասկանալի է՝ հարձակվել ծեծել, կատաղացնել ու հրահրել պատասխան քայլ, նկարել դա, մոնտաժել, ու տարածել մանիպուլյացիան։

Այս մանիպուլյատիվ վիդեոն տարածում են լիդիանականները, դրանց սպասարկողներն ու նույնիսկ որոշ պաշտոնյաներ՝ առանց ամաչելու բռնելով բռնարարների կողմը։

Լիդիանը շարունակում է բռնություններ սանձազերծել Ամուլսարում ու մնում է առանց պատասխանատվության», ֊ ասված է հայտարարության մեջ։

Ոսկու հանքի շահագործման իրավունք ստացած ընկերությունն, իր հերթին, հայտարարել է, որ անցած գիշեր Ամուլսարի ճանապարհները փակողները ներխուժել են տարածք՝ հայհոյելով և քարերով հարձակում գործել «Լիդիան»-ի պահնորդական ծառայության վրա։

Ըստ ականատեսների վկայությունների՝ ծեծի ու հրմշտոցի մի փոքր բաժին էլ հասել ա ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ոստիկանները նկարահանել են այդ ամենը։ Շիրակ Բունիաթյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում, է որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները հարձակվել են դեպի Ամուլսար տանող ճանապարհներին՝ պոստում գտնվող քաղաքացիների վրա և դաժան ծեծի ենթարկել։

Անցած գիշեր Ֆեյսբուք սոցցանցում հրապարակված տեսանյութում Բունիաթյանը նշում է․ «Բանից պարզվում է՝ էս մարդիկ ավելի սադրիչ են, քան նախկինները․․․»։

https://www.facebook.com/100010197097701/videos/1255305851485973