Home / Առողջապահություն / Մեղմացումները զինվորների համար չեն․ արձակուրդներն ու այցելությունները կմնան արգելված

Մեղմացումները զինվորների համար չեն․ արձակուրդներն ու այցելությունները կմնան արգելված

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, զինված ուժերում դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Ըստ սեպտեմբերի 10-ին տարածած հաղորդագրության, այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը զորքերում կառավարելի է:

Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.

–  արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,

–  խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,

– պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):

Ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով մշտական դարձած բռնությունը չհաղթահարած բանակի ղեկավարությունը սահմանափակումները արդարացնում է մարտունակության բարձ մակարդակի պահպանման անհրաժեշտությամբ։ Զինվորականների շրջանում կորոնավիրուսային վարակի տարածման ծավալները մինչ այժմ գաղտնի են պահվում։