Ես սատարում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին հաշտության պայմանագիրը ստորագրելու համար։
Ցավոք, այն, ինչ կարելի էր անել խաղաղ և արժանապատիվ ճանապարհով, արվեց պատերազմի և զոհերի գնով։ Նիկոլին դրան դրդեցին իր համակիրները, որ Հայաստանի 20 տարվա հանցագործ իշխանությունների կերցրած ստերի զոհերն էին։ Ինչքան էլ ատում էին վերջիններիս, բայց Ղարաբաղի հարցում նրանց քաղաքական վկաներն էին։ Հուսամ, որ գոնե հիմա կունենան բավարար կամք վերամտածելու իրենց հայացքները և կանխելու այս գլխակերների տեռորը։
Ինչևէ, եթե անգամ ռևանշ լինի, նրանք շանսատակ են լինելու և հեռանան իշխանությունից շատ շուտ։ Որևէ մեկին թող չթվա, թե Հայաստանում երբևէ եղել է կամ կգա իշխանության մի ուժ, որ կպահեր 7 շրջանը։ Այսքան տարի այդ տարածքները նրանք ոչ թե պահել են, այլ օկուպացրել են ոչ լեգիտիմ ձևով` դրա դիմաց ամբողջ երկիրը ծախելով և հասարակությանը աղքատության ու մահվան դուռը հասցնելով։ Մարդկանց էլ ստեր են կերցրել, թե հող են պահում։
Պայմանագիրը կհաստատի խաղաղություն, որը վարկաբեկված է Հայաստանում։ Բայց այն կսիրեն նույնիսկ նրա վրա քար շպրտողները։ Հայաստանը բռնում է պետական ինքնուրույնության ճանապարհը, ինչի մասին երազում են շատերը Հայաստանում։ Սկսվում է հարևանների հետ հարաբերությունների հաստատման փուլը. դա ունենալու է միայն դրական հետևանքներ։
Պատերազմում հաղթողներ չկան։ Խաղաղության պայմանագիրը ունի ահռելի դրական նշանակություն։ Ղարաբաղը մերն է` հայերինը, ադրբեջանցիներինը և բոլոր հավանական ու անհավանական ղարաբաղցիներինը։ Ուրախ եմ բոլոր ողջ մնացածների համար։ Սգում եմ զոհվածների մահը. նրանք դարձան հայրերի հիմարության զոհը, բայց հաստատեցին խաղաղությունը։ Նրանք հեղափոխության մեծ֊մեծ մարտիկներն են։
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ