Home / Հայաստան / Ղարաբաղում տուն փնտրել ու առաջարկել հնարավոր կլինի նաև օնլայն

Ղարաբաղում տուն փնտրել ու առաջարկել հնարավոր կլինի նաև օնլայն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու գործընթացն այսուհետ կիրականացվի նաև օնլայն եղանակով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Այն մարդիկ ովքեր ցանկանում են առաջարկել բնակարան(տուն) Արցախում, կարող են անցնել հետևյալ հղումով՝ https://0dpfcsr261n.typeform.com/to/KRXbjVEJ 

Այն մարդիկ, ովքեր փնտրում են բնակարան (տուն), կարող են անցնել հետևյալ հղումով՝  https://0dpfcsr261n.typeform.com/to/USVr1ImI