Հայկական կողմն, ըստ Իլհամ Ալիևի, Ադրբեջանին «չի տվել և չի ցանկանում տալ ականապատ դաշտերի քարտեզները»։
Արտասահմանյան լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը պնդել է, որ դա խանգարում է «վերաինտեգրմանը», ուստի՝ կարող է դիտվել որպես զինադադարի մասին եռակողմ հայտարարության խախտում։
Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը հաղորդել է ականի պայթյունի հետևանքով զոհված կամ վիրավորված ավելի քան 15 մարդու մասին։
2020-ի նոյեմբերի 19-ին երկրի պետական կառույցները հայտարարել էին, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներն ականազերծելու համար կպահանջվի 10-13 տարի։
Փետրվարի 4-ին էլ երկրի Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով պայթյունների դեպքերը, հորդորել է Ադրբեջանի բնակիչներին «առանց թույլտվության չգնալ ազատագրված տարածքներ, քանի որ դա վտանգավոր է»։
Ըստ պաշտոնական Բաքվի, տարածքների ականազերծումն այժմ ընթացքի մեջ է։