Հաղորդում՝ Վազգեն Մանուկյանի սպառնալիքը իրականացնողների մասին
ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին ՀՀ քաղաքացի Վարդգես Լ. Գասպարիից Անձնագիր AR03111014, տրված 13.06.2017, 011 կողմից Բնակ. 1, Դեմիրճյան 17 շենք, Երևան 0002 Ժամը 9:00, թվական 26.02.2021
Հաղորդում հանցագործության մասին
Սույնով հայտնում եմ, որ փետրվարի 25-ին ժամը 18-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ կատարել են խուլիգանական բռնի գործողություններ իմ նկատմամբ՝ նախ փողոցային բառապաշարով հայհոյելով, այնուհետև ինձ վրա հարձակվելով, հրմշտելով և նույնիսկ հանդգնելով թքել ինձ վրա, ըստ էության ի կատար են ածել գործող օրինական իշխանությունների ներկայացուցիչներին և նրանց համախոհներին ՀՈՇՈՏԵԼՈՒ՝ Վազգեն Մանուկյանի հնչեցրած սպառնալիքը: Նաև հափշտակել և գողացել են դրոշս և իրենց նկարահանող հեռախոսս: Ավելի մանրամասն ներկայացնում եմ, որ ս/թ փետրվարի 25-ին ժամը 18-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքից տուն վերադառնալիս մետրոյի Բաղրամյան կայարանի կանգառի մոտ նկատեցի, որ այդտեղ մեկ այլ հանրահավաք է կայանում: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Սիրահարների այգու հարակից մայթից նայում էի, թե ինչ է տեղի ունենում... Այդ ժամանակ այդ հանրահավաքի ծայրամասային եզրին կանգնածներից ոմանք ինձ ճանաչեցին, երևի, առավել ևս, որ ես կրում էի մեր եռագույն դրոշը (մոտ 70x50 սմ չափերի): Այդպես կանգնած էի, երբ հավաքի վերոհիշյալ անձիք նախ սկսեցին փողոցային հայհոյանքներ հնչեցնել իմ հասցեին և սկսեցին ինձ մոտենալ... Ես բնավ նրանց չարձագանքեցի, չհակադարձեցի, ոչ մի բառ անգամ չարտահայտեցի... միայն տեսնելով, որ այդ ագրեսիվ անձիք աստիճանաբար ինձ են մոտենում, հանեցի հեռախոսս և սկսեցի նրանց նկարահանել, որից իրենք փոքր ինչ զգաստացան, իրենց դեմքերը փախցնելով հետ շրջվեցին և մի քիչ հեռացան... Քիչ անց արդեն միանգամից ինձ մոտեցան մի քանի հոգով և հայհոյանքներով հարձակվեցին վրաս... Ինձ հրմշտելով քաշքշեցին և նույնիսկ հանդգնեցին թքել ինձ վրա... Այդ ժամանակ միջամտեցին տեղում ներկա ոստիկանները և փորձեցին տարանջատել ինձ հարձակվողներից... սակայն նրանք չէին կարողանում ինձ պաշտպանել, ուստի՝ սկսեցին ինձ քաշելով հեռացնել ինձ վրա հարձակվողներից... Այդ ժամանակ ես վայր ընկա, որից հետո ոստիկանները իմ ձեռքեր և ոտքերը բռնած ՝ պառկած վիճակում ինձ տեղափոխեցին Սիրահարների այգու տարածք և ինձ վայր դրեցին... 2-3 րոպե հետո կրկին եկան ոստիկանները և կրկին իմ ձեռքերից և ոտքերից բռնած տեղափոխեցին այգու ավելի խորքային հատված, և վայր դնելով՝ հեռացան... 2-3 րոպե հետո կրկին մոտեցան հիշատակված անձինք, մեկը մոտեցավ և շարունակեց հայհոյանքներ ուղղել ինձ (մյուսները, հետո նկատեցի, քիչ հեռու էին մնացել): Ես կրկին հանեցի հեռախոսս և փորձեցի նկարահանել, նշված անձը հափշտակեց հեռախոսս և հեռացավ: Ես վեր կացա, մոտեցա այգու մուտքի մոտ կանգնած ոստիկաններին և մատնացույց արեցի նրան, ով հափշտակել էր իմ հեռախոսը: Ոստիկանները (որոնք որևէ տարբերանշան չունեին)՝ ի դեմս նրանցից մեկի, ով ներկայացավ Մարտիրոսյան՝ Կենտրոնի ոստիկանությունից, ասաց, որ պիտի գնամ Արաբկիրի ոստիկանություն և հաղորդում ներկայացնեմ: Ներկայացնում եմ գրավոր Հաղորդում՝ խուլիգանական հանցագործության մասին՝ Վազգեն Մանուկյանի սպառնալիքների և նրա աջակիցների միջոցով սպառնալիքներն ի կատար ածելու կապակցությամբ. պահանջում եմ հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: