Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 3-րդ մասով, որով նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում։
«Ազատության» հաղորդմամբ՝ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին անհետ կորածների հարազատները լրագրողների հետ զրույցում անդրադարձել էին գեներալ-լեյտենանտ Մակարյանին․
Զինծառայողի հայր․ — Արսեն Աբգարյանին՝ կամանդիրին, ստիպում են, թե պետք է տանես։ Արսեն Աբգարյանը պատասխանում է՝ «պարոն գեներալ, մենք ոչ զինամթերք ունենք, ոչ կասկա ունենք, ոչ բրոնեժիլետ․ ո՞ւր գնանք»։ Ասում ա՝ «դուք գնացեք, ես ձեր հետևից զինամթերք էլ կբերեմ, կասկա էլ»։ Տանում են տղերքին, մտցնում են զասադի մեջ․ ինքը գալիս՝ տեսնում է, որ տղերքը արդեն բոյ են տալիս՝ 50 հոգով 500 հոգու դեմ։ Ու ընտեղից պարոն գեներալը դառնում է շոշն ու փախնում։ Եթե գեներալը փախնում է, սպան ու զինվորն ի՞նչ պետք է անեն։ Հարցնում ենք՝ «պարոն գեներալ, ինչի՞ չգնացիք օգնեք տղաներին»։ Ասում ա՝ «եթե գնայի, ինձ կխփեին, էտ վախտ ո՞վ պետք է գար ձեզ պատմեր՝ ինչ ա եղել»։
Զինծառայողի մայր․ — Ինչի՞ գեներալի անունը չես տալիս։ Ասա, որ Անդրանիկ Մակարյանն էր։