Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին դժվար տեսանելի նշումներ կատարել գրիչով կամ մատիտով, որպեսզի ձայները հաշվելիս այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչվեն։
Կառույցն ընտրողներին կոչ է անում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել այն, և գրիչով կամ մատիտով նշումներ հայտնաբերելիս պահանջել քվեաթերթիկների նոր փաթեթ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեին (հեռախոս՝ 060601948 և 099690202)։