հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանը պետք է դադարեցնի եզդի իրավապաշտպանի հետապնդումը․ FH

Հայաստանը պետք է դադարեցնի եզդի իրավապաշտպանի հետապնդումը․ FH

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում ժողովրդավարության և իրավունքների՝ վերջին տարիների ձեռքբերումները վտանգված են։ Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ կառավարության՝ քննադատությանն արձագանքելու տեսանկյունից։ Հատկապես կառավարության պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքների» և քննադաատության այլ ձևերի քրեականացումը ճնշում է խոսքի ազատությունն ու քաղաքական ընդդիմությունը»,- հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը։

Բենեթը կոչ է արել Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազության գրասենյակին՝ հանել Սաշիկ Սուլթանյանի դեմ ուղղված մեղադրանքները և չեղարկել «խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը»։

Հիշեցնենք՝ քաղտեխնոլոգ, ազգությամբ հայ Նարեկ Մալյանի մատնության հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել և մեղադրանք առաջադրվել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը իր հարցազրուցներից մեկում խոսել էր Հայաստանում եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, եզդիների ունեզրկման, խտրականության մասին, ԱԱԾ-ն սա որակել է որպես «ազգային թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»

Տե՛ս նաև․
Հայաստանում բարդ է խոսել խտրականության մասին, եթե նորմատիվ հայ չես
ԱԱԾ-ն շինծու մեղադրանքով վրեժխնդիր է լինում իրավապաշտպանից
Հայաստանում ապրող եզդին իրավունք չունի խոսել խտրականության մասին
8 ժամ հարցաքննություն․ ԱԱԾ-ն հետապնդում է եզդիական կազմակերպության անդամներին
Հայ քաղտեխնոլոգը սպառնում է եզդի իրավապաշտպանին

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 30-ին 7-րդ գումարման ԱԺ-ի կողմից ընդունված օրինագծով՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ օրինագծի, կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով»։  Հանրային գործունեություն այս դեպքում համարվում է լրագրողական, հրապարակախոսական գործունեությունը, ծառայողական պարտականությունների կատարումը, հանրային ծառայությունը, հասարակական կամ քաղաքական գործունեությունը։