Home / Դատարան / Հետապնդումները ստիպեցին Լյուբով Սոբոլին լքել Ռուսաստանը

Հետապնդումները ստիպեցին Լյուբով Սոբոլին լքել Ռուսաստանը

Ալեքսեյ Նավալնու թիմակից, նրա ղեկավարած հակակոռուպցիոն հիմնադրամի (որը ռուսական դատարանի կողմից վերջերս «էքստրիմիստական կազմակերպություն» է հռչակվել) նախկին իրավաբան Լյուբով Սոբոլը լքել է Ռուսաստանը։ Այս մասին’ հղվելով չբացահայտված աղբյուրին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Սոբոլը, ըստ հաղորդումների, մեկնել է Ստամբուլ։ Օգոստոսի սկզբին դատարանը Սոբոլին մեղավոր է ճանաչել «այս տարվա հունվարին ապօրինի հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու համար» և որոշել 1,5 տարով սահմանափակել նրա ազատությունը:

«Интерфакс»-ի տվյալներով, մեկնումը հնարավոր է դարձել, քանի որ դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չէր մտել։ Հավանական է, որ երկիրը լքելու հետևանքով պատիժը խստացվի։