«Թալիբանը» հրապարակել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը և երկիրը հռչակել «Իսլամական Էմիրություն»։
33 նախարարներից և փոխնախարարներից գրեթե բոլորը ՄԱԿ-ի կամ առանձին երկրների պատժամիջոցների տակ են, որոշները նաև հետախուզվում են։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնում է «Թալիբանի» հիմնադիրներից մեկը՝ մոլլա Մոհամադ Հասան Ախունդը։ 90-ականներին՝ թալիբների իշխանության օրոք, Ախունդը զբաղեցնում էր Աֆղանստանի արտգործնախարարի և փոխվարչապետի պաշտոնները։ Վերջին տարիներին նա ղեկավարում էր Թալիբանի «Առաջնորդների խորհուրդը»։
Շարժման հիմնադիրներից մոլլա Օմարի որդին՝ Մոլլա Մոհամադ Յաղուբը, նշանակվել է Պաշտպանության նախարար։ Ներքին գործերի նախարար կլինի Սիրաջուդին Հաքանին՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հաքանիի ցանցի» ղեկավար Ջալալուդին Հաքանիի որդին, որը հետախուզվում է CIA-ի կողմից (Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար պարգև էին խոստացել ցանկացածին, ով կօգնի գտնել նրան)։
Որպեսզի երկրի նոր ղեկավարները կարողանան մասնակցել միջազգային բանակցություններին՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների զգալի մասը ժամանակավորապես սառեցվել է։
Թալիբների նորաթուխ կառավարության անդամների մասին ավելի մանրամասն՝ այստեղ և այստեղ