Թալիբանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատրաստվում է այսօր հայտարարել կառավարության ձևավորման մասին AL Jazeera-յի հաղորդմամբ՝ Աֆղանստանի իշխանությունը զավթած ահաբեկչական խմբավորումն, ըստ ամենայնի, հայտարարություն կտարածի հետկեսօրյա աղոթքներից հետո։
ԵՄ գլխավոր դիվանագետ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ կառույցը չի ճանաչելու Թալիբանի կառավարությունը, սակայն պատրաստ են «գործառնական շփման»։ Համանման հայտարարություն է տարածել Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։
Մինչ այդ՝ թեժ մարտեր են ընթանում Աֆղանստանի արդեն նախկին իշխանությունների կողմնակիցների՝ մասնավորապես «Ազգային դիմադրության ճակատի» և թալիբների միջև՝ վերջիններիս հսկողությանը դեռևս չանցած վերջին՝ Փանջշիրի նահանգի նույնանուն հովտում։ Նահանգը գտնվում է մայրաքաղաք Քաբուլիջ 125 կմ հյուսիս և հիմնականում բնակեցված է էթնիկ տաջիկներով։
Երկու կողմերն էլ պնդում են, որ մեծ վնաս են հասցրել մեկը մյուսին, սակայն հավի առնելով Փանջշիրում թալիբների կողմից անջատված ինտերնետի, ինչպես նաև էլեկտրականության բացակայությունը, հստակ ենթադրություններ անել դեռևս դժվար է։
Գնալով էլ ավելի էսկալացվող մարտերի և բռնության ֆոնին՝ շուրջ 400 ընտանիքներ ստիպված են եղել լքել Փանջշիրի իրենց մայրենի գյուղերը։
See that smoke, that’s from fighting between Taliban and resistance forces in Parwan province en route to Panjshir pic.twitter.com/Z9re7tZub4
— Ali M Latifi 🇦🇫 (@alibomaye) September 3, 2021
Մի շարք վերլուծություններ, այնուամենայնիվ, պնդում են, որ Թալիբանն ունի մեծ առավելություն, թե զենքի ու զինամթերքի, թե հոգեբանական տեսանկյունից։, և դիմադրությունը երկար չի տևի։
Աշխարհագրությունը, մյուս կողմից, ԱԴՃ-ի օգտին է․ հովիտն ամբողջությամբ շրջապատված է ձյունապատ սարերով, ձորերով և կիրճերով, ինչը մեծապես դժվարացնում է թալիբների ներխուժումը։
«Դիմադրության հովիտ կոչվող այս տարածքում մարտերը սկիզբ են առել երեկ, երբ Թալիբանի և տեղական ընդդիմության ղեկավար Ահմադ Մասուդի միջև բանակցությունները ձախողվեցին։ Վերջին շռնդալից հաղթանակներից հետո թալիբները նպատակ ունեն ավարտին հասցնել ամբողջ Աֆղանստանի գրավումը։ Նրանց հակառակորդները՝ ինքնավարություն են պահանջում Փանջշիրի համար։
Ընթացիկ մարտերն, ըստ տարբեր վերլուծությունների, ոչ այնքան հակառակորդին մինչև վերջ ոչնչացնելու, այլ բանակցություններում առավելություն ձեռք բերելու նպատակն ունեն։
Մասուդը չորեքշաբթի հայտարարել էր, որ թալիբներն իրենց «մեկ-երկու պորտֆել» են առաջարկել ձևավորվելիք կառավարությունում, սակայն առաջարկը մերժվել է։ ԱԴՃ֊ն պահանջում է երկրում հաստատել «ապակենտրոնացում հավասար իրավունքներ»։
Ահմադ Մասուդի հայրը՝ Ահմադ Շահ Մասուդը, ում անվանում էին նաև «Փանջշիրի առյուծ», իր ճակատով ժամանակին դիմադրել է թե սովետական, թե թալիբների ներթափանցմանը։ Փանջշիրն, այսպիսով, խորհրդանշական է Աֆղանստանի համար, որպես ներխուժումներին դիմադրող և ընդդիմացած նահանգ։