Աֆղանստանի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ ներխուժել են Քաբուլի օդանավակայան։ Ամերիկացի զինվորականները «նախազգուշացնող կրակ» են բացել, երբ մարդիկ հասել են թռիչքուղի։ Al Arabian հաղորդում է առնվազն 5 զոհերի մասին։
Մամուլում և սոցցանցերում հրապարակված մի շարք տեսնայութերում երևում է՝ ինչպես են հարյուրավոր մարդիկ անցնում օդանավակայանի պատնեշները և փորձում բարձրանալ ինքնաթիռներ, որպեսզի լքեն թալիբների կողմից գրավված Աֆղանստանը։ Լսվում են կրակոցների ձայներ։
Օդանավակայանի աշխատակիցներն ավելի վաղ լքել են տարածքը։ Սովորական թռիչքները չեղարկված են։ Օդանավակայան տարհանված ամերիկացիները՝ զինվորականներ, դիվանագիտական կորպուսի աշխատակիցներ, հատուկ չվերթներով հեռանում են Աֆղանստանից։ Տեղացիներից շատերի համար, հատկապես նրանց, ովքեր համագործակցել են կառավարության և ամերիկյան կողմի հետ, սա վերջին հնարավորությունն է լքել Թալիբանի վերահսկողությանն անցած երկիրը։
The sheer helplessness at Kabul airport. It’s heartbreaking! #KabulHasFallen pic.twitter.com/brA3WRdPp8
— Ahmer Khan (@ahmermkhan) August 16, 2021
Ավելի վաղ Աֆղանստանը լքել էր նաև նախագահ Աշրաֆ Գանին։ «Թալիբանը», ըստ Reuters-ի, դեռ երեկ առավոտյան մի քանի ուղղություններով մուտք է գործել Քաբուլ։
Բնակիչները լքում են քաղաքը՝ բարձրանալով ամերիկյան զորախմբին տեղափոխող ինքնաթիռների վրա և կախվում թևերի և պոչային հատվածից: Մամուլում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է մարդն արդեն օդում ընկնում ինքնաթիռի վրայից։
Oh my God.
Desperate Afghans are hanging on the plane tires and falling from the sky near the Kabul airport https://t.co/OhIscfDNWd
— Ragıp Soylu (@ragipsoylu) August 16, 2021
Թալիբները, ըստ BBC-ի, շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ իշխանության փոխանցման շուրջ բանակցություններ վարելու
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, ըստ Reuters-ի, ուղղաթիռներով տեղափոխվել էին Քաբուլի օդանավակայան։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հավաստիացրել էր՝ ԵՄ պետությունների դեսպանատների աշխատակիցներն դեռ Քաբուլում են՝ «անվտանգ մի տարածքում»։
Մոսկվան, իր հերթին, հայտարարել էր, որ չի պատրաստվում տարհանել Աֆղանստանում աշխատող իր դիվանագետներին։ Այսօր, այնուամենայնից, Ռուսական կողմը որոշել է, որ դիվաշխատակիցները մի մասը կվերադառնան հայրենիք։