Home / Մարզեր / Աֆղանստանի խնդիրներին գումարվեցին երկու նախագահները

Աֆղանստանի խնդիրներին գումարվեցին երկու նախագահները

Աֆղանական երկու քաղաքական գործիչներ, ովքեր միաժամանակ պնդում են, որ հաղթել են նախագահական ընտրություններում, այսօր երդմնակալության արարողություն իրականացրեցին։

Ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, սեպտեմբերին անցկացված ընտրություններում հաղթել է գործող նախագահ Աշրաֆ Գանին։ Մեկ այլ թեկնածու, Աֆղանստանի վարչապետ Աբդուլլա Աբուդուլլան պնդում է, որ արդյունքները կեղծվել են։

Այս ամենը կատարվում է Թալիբան խմբավորման հետ երկար սպասված բանակցությունների ֆոնին։ Փորձագետների կարծիքով, ներքաղաքական այսպիսի վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Աֆղանստանի արտաքին շփումների վրա։ Թալիբանի հետ բանակցությունների հերթական փուլը նախատեսվում էր սկսել հաջորդ երեքշաբթի։

AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում քաղաքական վերլուծաբան Աթա Նուրիի կարծիքով, «բանակցությունների սեղանին հաջողության միակ գրավականը միասնությունն է»։

Երդմնակալության երկու արարողությունների ժամանակ էլ պայթյուններ են գրանցվել։ Տուժածների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Գանին, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, իր երդմնակալության արարողությունն իրականացրեց նախագահական պալատում։ Ներկա էին Քաբուլում Միացյալն նահանգների և Եվրտոպական միության ներկայացուցիչները։

Աբդուլլայի երդմնակալությունը տեղի ունեցավ նախագահականից քիչ հեռու գտնվող մեկ այլ պալատում, որը նրա նստավայրն էր վարչապետի պաշտոնում։

Tekali Taxi