Վոլգոգրադում այսօր տասնյակ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում, որի շրջանակներում «Յանդեքս» ընկերությունից պահանջում էին բարձրացնել սակագները և իջեցնել վարորդներից պահվող տոկոսը։ Մեկ շաբաթվա ընթացքում պահանջները չբավարարելու դեպքում տաքսիստները խոստանում են դուրս գալ աշխատանքից։
Վոլգոգրադցի վարորդների հայտարարությունն այսօր հրապարակվել է Raznoe Vo;gograd YouTube-ալիքում։
«Վորոնեժում 30 պատվերը 7500 ռուբլի է, Վոլգոգրադում առանց պիտակի մեքենայով 45 պատվեր սպասարկելը 6100 ռուբլի է գալիս։ 30 պատվեր հասցնելու համար պետք է 12 ժամ ղեկին լինել, չիջնել մեքենայից։ Մեր մոտ 92֊րդ բենզինը 47 ռուբլի արժե, գազը 31 ռուբլի է։ Ինքնարժեքն ինքներդ հաշվեք։ 5 կիլոմետր հեռու պատվեր է տալիս, հաճախորդի հետ 3կմ ենք գնում, մինուս տոկոսը։ Մինուսով ենք աշխատում։ «Յանդեքսի» գովազդ ենք անում, փող չենք աշխատում», – տեսանյութում ասում է ցույցի մասնակից վարորդներից մեկը։
Հոլովակում տասնյակից ավելի դիմակներով վարորդներ են, ցույցի պահանջների մասին խոսում է տղամարդկանցից մեկը։
«Տաքսու վարորդը պետք է իմանա ուր է տանում և ինչ գումարի դիմաc։ Uber֊ում այս ամենը երևում է, «Յանդեքսում» ոչ։ Այդ ինֆորմացիայի հասանելիությունը վճարովի է։ Դուք սպանում եք տաքսու շուկան։ Դուք մեր շնորհիվ փող եք աշխատում, մենք ձեր շնորհիվ մի կերպ գոյատևում ենք», – Raznoe Vo;gograd ալիքում հրապարակված մեկ այլ տեսանյությում բացատրում է նույն տղամարդը։
Նա իր խոսում մի քանի անգամ ընդգծում է, որ իրենք «Յանդեքսին» դեմ չեն, պարզապես ուզում են, որ տարիֆային պլանը բարձրացվի, վճարվող տոկոսները կրճատվեն, վարորդները նախապես իմանան, դեպի ուր են քշում։
Պայմանները չբավարարելու դեպքում վարորդները սպառնում են դեկտեմբերի 13-ից դադարեցնել համագործակցությունը «Յանդեքսի» հետ։