Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Բոլոր կայարանների դռները փակվել էին։
«Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը», – գրել էր Երևանի մետրոպոլիտենը իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ «Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում՝ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է»։
Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարությունից Epress.am-ի հարցին, թե արդյո՞ք բավարարվել են մեքենավարների պահանջները, պատասխանեցին․ «Տնօրինությունը խոստացել է քննարկել իրենց պահանջները։ Թե ինչ ժամկետներում՝ չեմ կարող ասել»։
Այն հարցին, թե ինչքա՞ն աշխավարձ են ստանում մեքենավարները՝ մամուլի քարտուղարը խուսափեց պատասխանել․
Մամուլի քարտուղար — Չեմ կարող նշել աշխատավարձ, որովհետև ըստ գրաֆիկի են ստանում։
Epress.am — Իսկ եթե ըստ գրաֆիկների նշե՞ք։
Մ․ ք․ — Չէ, չեմ կարող հստակ աշխավարձ ասել։
E.— Բժշկական ապահովագրություն ունե՞ն։
Մ․ ք․ — Ոչ։ Միայն սոցփաթեթ։