Սեպտեմբերի 8-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի ու Հայաստանի ՊՆ-ները սահմանային կրակոցների մասին հաղորդագրություններ են տարածում գրեթե ամեն օր: Արդյունքում՝ երեք օր առաջ սահմանին հայաստանցի զինվոր զոհվեց, ՊՆ նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից: