Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի զինուժը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցների ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե ամեն օր հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ-երն են կրակ բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։