Մեր հասարակության համար պետականություն ասածը սերտ կապված է անկախության գաղափարի հետ, ու միևնույն ժամանակ շատ ուժեղ է ակնածանքը դեպի ցանկացած իշխանություն: Որովհետև մտածողությունը իներցիայով է՝ գողանում ա, լավ ա անում, ճարպիկ ա; չինովնիկը ծառա չի, այլ մեր մեծն է; բանակից բենզինը կարելի ա գողանալ՝ թող լավ հետևեն, ուրիշները բանակի հաշվին դղյակ են կառուցում, ես էլ իմ խեղճ ընտանիքն եմ պահում:
Իսկ երբ մտածողությունդ իներցիայով է, բանակն էլ է սովետական, դպրոցն էլ: Որովհետև հիմքում ընկած է իշխանության հանդեպ վերաբերմունքը՝ հնազանդվող ու իլյուզոր «մերը» համարվող:
Եթե մենք ամեն օր իշխանությունից անկախանանք ու ինքնակազմակերպվենք, այսինքն ամեն օր սպառենք իշխանության օրակարգը, մի օր չենք գա մի կետի, որտեղ պետությունը համարձակվում է սևազգեստ մայրերին գերեզմանից բռնի տանել:
Լալա Ասլիկյան
աղբյուրը՝ ֆեյսբուք