հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Խաղաղության պահանջ և համերաշխության կոչ

Խաղաղության պահանջ և համերաշխության կոչ

Հակապատերազմական հայտարարությունը՝ ստորագրված 224 հայաստանցիների, ադրբեջանցիների և այլ երկրների քաղաքացիների կողմից, հրապարակվել է սեպտեմբերի 18-ին։ Ադրբեջանական Feminist Peace Collective-ի հայտարարությունը տարածվել է դրանից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին։ Վերահրատարակում ենք դրանք ուշացումով և միասին․

Մենք պահանջում ենք խաղաղություն

Մենք՝ հետխորհրդային տարածքի և նրան հարակից շրջանների` հանուն խաղաղության հանդես եկող մի խումբ մարդիկ, հյուծված անվերջանալի պատերազմներից և մեր տարածաշրջանում աճող գերտերությունների մրցակցությունից (կայսերական նկրտումներից), մեր վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի Հանրապետության վերջին լայնածավալ հարձակման վերաբերյալ։ Այս հարձակումը Ռուսաստանի Դաշնության Ուկրաինայի վրա շարունակվող հարձակման, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերսկսված բախումների ֆոնին անհանգստություն է առաջացնում ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, այլ նաև հետխորհրդային տարածքի այլ հատվածներում հակամարտությունների հնարավոր սրացման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի վերջին հարձակումը երկու օրվա ընթացքում հարյուրավոր կյանքեր է խլել հակամարտող երկու կողմից, լուրջ ավերածություններ պատճառել Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, տեղահանել հազարավոր մարդկանց և շարունակում է է՛լ ավելի խորացրել պետությունների և նրանց ժողովուրդների միջև անջրպետը:

Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում շարունակվող պատերազմի դեմ։ Երկու տարի առաջ Ղարաբաղյան երկրորդ կործանարար պատերազմը սարսափելի փորձություն էր, որից հայ և ադրբեջանցի հասարակությունները դեռևս չեն վերականգնվել և շարունակում են խորը թշնամանք տածել միմյանց նկատմամբ։ Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները պետք է ի վերջո հասկանան, որ ռազմական միջոցները չեն կարող լուծել հակամարտությունը, այլ միայն խորացնել երկու հասարակությունների միջև անջրպետը։ Ռազմական ճանապարհով հակամարտության լուծում փնտրելը միայն կհանգեցնի ավելի շատ բռնության ու մարդկային տառապանքի։ Մենք ողջունում ենք սեպտեմբերի 15-ին բռնությունը դադարեցրած զինադադարը և պահանջում մշտական վերադարձ բանակցային սեղանին՝ առանց որևէ հետագա սրման և բռնության։

Ադրբեջանական կողմը պետք է գիտակցի, որ «միջանցքներ» հնարավոր չէ բացել և խաղաղություն ձեռք բերել ռազմական ագրեսիայի միջոցով։ Նման հեռանկարներն անընդունելի են այն մարդկանց համար, որոնց առօրյան ենթադրաբար անցնելու է և կապված է լինենլու այդ «միջանցքների» հետ։ Նման հեռանկարը ապագայում թույլ չի տա երկու կողմերի սահմանամերձ բնակչությանը համագործակցել միմյանց հետ։ Խաղաղություն անհնար է պարտադրել։ Իրենց հերթին՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները պետք է ընդունեն ավելի քան 30 տարվա ընթացքում իրենց կոշտ բանակցային դիրքորոշման վնասն ու հետևանքը՝ ներառյալ հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանումը և ժամանակին փոխզիջումներից եւ հակամարտությունը կարգավորելուց խուսափելը:

Փակ դռների ետևում «միջնորդավորված» բանակցությունները, որոնք չեն քննարկում տուժած անձանց կենսապահովման և անգամ հասարակ մարդկային կարիքները, դատապարտված են ձախողման։ Միջպետական բանակցությունների լավագույն միջնորդները երկու երկրների՝ ոչ պետական և խաղաղությանն ուղղված/խաղաղարար խմբերն ու համայնքներն են, որոնք ունեն հակամարտության հակառակ կողմերում գտնվող մարդկանց հետ սեփական վեճերը հաղթահարելու և երկխոսություն ապահովելու մեծ փորձ:

Մենք հստակ կապ ենք տեսնում հայ-ադրբեջանական հակամարտության և խաղաղության գործընթացների, ինչպես նաև Ուկրաինական պատերազմի զարգացումների միջև։ Ուկրաինայի մահաբեր պատերազմը խռովության եւ անկայունության լայն ալիք է առաջացրել հետխորհրդային տարածաշրջանում։ Այս կապը ապացուցում է նաև այն պարզ ճշմարտությունը, որ բռնությունն ավելի շատ բռնություն է ծնում: Ոչ մի հակամարտություն ռազմական լուծում չունի, և մարդկային կյանքը բացարձակ արժեք է։ Հիմնական առաջնահերթությունը պետք է լինեն ոչ ռազմական, դիվանագիտական լուծումները, որոնք միշտ հնարավոր են՝ անկախ նրանից, թե պետական այրերը մեզ ինչ են փորձում համոզել։ Այլևս չի՛ կարելի հանդուրժել պետությունների անկարողությունը կամ կամքի բացակայությունը՝ խնդիրները ոչ բռնի ճանապարհով լուծելու և մարդկային անվտանգությունն ապահովելու հարցերում։

Խորհրդային Միության փլուզումից ի վեր մենք անցել ենք բռնությունների տասնամյակների միջով: Մենք շարունակում ենք տուժել Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տարածքում պարբերաբար կրկնվող պատերազմներից։ Մենք խորապես մտահոգված ենք մոլդովական-մերձդնեստրյան, վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտությունների վերաբացման բացահայտ փորձերից։ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև առճակատումը տեղի է ունենում հիմնականում Ուկրաինայի և նրան հարակից Ռուսաստանի շրջանների բնակչության կյանքի հաշվին: Ավելին, օրական հարյուրավոր ուկրաինացի և ռուս զինվորականներ են սպանվում։

Եթե մենք մնանք ներկայիս հետագծի վրա, ապա միայն ժամանակի հարց է, թե Եվրասիայի տարբեր տարածաշրջաններում շարունակվող պատերազմները երբ կմիաձուլվեն միմյանց և աշխարհի այլ մասերում պատերազմների հետ կվերածվեն ավելի մեծ տարածաշրջանային կամ համաշխարհային պատերազմի՝ խլելով է՛լ ավելի շատ մարդկային կյանքեր։

Նման զարգացումներն անթույլատրելի են: Մենք խաղաղության կոչ չենք անում, մենք պահանջում ենք խաղաղություն: Մենք կառավարություններից պահանջում ենք պարտավորվել ուժ չկիրառել և իրական դիվանագիտական լուծումներ փնտրել, որոնք առաջնահերթ կհամարեն մարդկային անվտանգությունը։ Մենք նաև պահանջում ենք պաշտոնյաներից չխոչընդոտել, այլ նպաստել հասարակությունների միջև շփումներին և խաղաղության հաստատմանը:

Պաշտոնական բանակցություններում ներգրավված միջազգային դերակատարներից պահանջում ենք երաշխավորել, որ հակամարտությունից տուժած մարդկանց ձայնը լսելի լինի: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի հասարակությունների միջև բանակցությունները և մարդկային անվտանգության նկատառումները հավասարապես հաշվի առնվեն պաշտոնական բանակցային գործընթացում:

18.09.2022

Ստորագրություններ․
Flora Ghazaryan (Armenia/Austria, historian); Nazrin Gadimova (Azerbaijan/Turkey, conflict studies researcher), Katya Korableva (Russia, social researcher), Lilit Gizhlaryan (Armenia), Marina Danoyan (Finland, peacebuilding practitioner), Vadim Romashov (Finland, peace researcher), Sevil Huseynova (Azerbaijan/Germany, social researcher), Diana Yayloyan (Russia/Armenia, researcher in conflict studies), Mete Ulutaş (Turkey, anthropologist),  Leon Aslanov (UK), Ivan Nikolovski (Austria/North Macedonia, Political Science scholar), Dunja Milenkovic (Austria, medievalist), Shirin Tumenbaeva (Kyrgyzstan/Austria, political scientist), Lala Darchinova (Azerbaijan, Feminist Peace Collective), Sevinj Samadzade (Azerbaijan, Feminist Peace Collective), Saadat Abdullazade (Azerbaijan, Feminist Peace Collective), Burcu Becermen (Turkey, Interpreter), Arpi Bekaryan (Armenia, journalist), Rustam Ismayilbayli (Azerbaijan, activist), Zakir Bayramov (Azerbaijan, human rights activist), Rovshan Mammadli (Azerbaijan, student), Nika Musavi (Georgia/Azerbaijan, journalist), Samir Akhundzada (Azerbaijan, historian), Samira Alakbarli (Azerbaijan, Social and Political Science Researcher), Toghrul Abbasov (Azerbaijan, social researcher), Hermine Virabian (Armenia/Georgia, journalist), Laman Orujova (Azerbaijan, economist), Samad Shikhi (Azerbaijan, writer), Nışan Güreh (Turkey, Nor Zartonk Activist), Ayaz Shirinov (Azerbaijan, designer), Emel Kurma (Turkey, rights defender), Farid Ismayilov (Azerbaijan, journalist), Lilit Dabagian (Kyrgyzstan, independent researcher), Aliheydar Aliyev (Azerbaijan, student/activist), Ali Malikov (Azerbaijan, LGBTQ+ activist), Elvin Jabizadeh (Azerbaijan, Filmmaker), Loghman Gasimov (Azerbaijan, doctor), Philip Gamaghelyan (Armenia/USA, peace and conflict scholar), Sergey Rumyansev (Azerbaijan/Germany, sociologist), Atuf Guliyev (Azerbaijan, student), Polad Gulushov (Azerbaijan, economist), Keti Kapanadze (Georgia, restaurant manager), Zarina Sanakoeva (South Ossetia, peace activist), Josh Nadeau (Georgia/Canada, dialogue practitioner and researcher), Zamira Abbasova (Netherlands, peace activist), Eva Gabrielian (Canada, attorney), Tamara Atayan (France, biochemist/pharmacologist), Karine Ter-Gabrielyan, Rita Ohanyan (Armenia, chemistry teacher), Husik Ghulyan (Armenia, independent scholar), Leyli Gafarova (Azerbaijan, filmmaker), Naila Dadash-zadeh (Azerbaijan, artist), Gunel Movlud (Azerbaijan, writer/member of PEN), Darin Morsel (Georgia, Photographer), Artsrun Pivazyan (Armenia, activist), Eric Rubenz (USA, business owner), Arnold Aleverdian (USA, peacebuilder/PhD student), Anahit Aslanyan (Armenia), Ani Paitjan (Armenia, journalist), Agabeg Simonian (Armenia, videographer), Anna Leontyeva (Armenia/Russia, policy researcher), Araz Baghirov (Azerbaijan, social researcher), Mikail Mamedov (USA, PhD Historian), Shushanna Tevanyan (Armenia, graduate of University of San Diego, Kroc School of Peace Studies), Sofia Manukyan (Armenia, researcher- environmentalist), Margarita Tadevosyan (Armenia/USA, Peace and Conflict Resolution, scholar practitioner), Martin Boyadgian (Finland, Architect), Irakli Kokhtashvili (Georgia, accountant), Stepan Danoyan (Armenia, Radio-engineer, Armenia), Irina Danoyan (France/Armenia, Supply Planner), Asya Ghazaryan (Finland/Armenia, Economist), Sophio Tskhvariashvili (Georgia), Leyla Jafarova (Azerbaijan, anthropologist), Hakob Karapetyan (Armenia, journalist), Aynur Abutalibova (Baku, Azerbaijan, Graphic Designer), Hamida Giyasbayli (Azerbaijan, Peaceworker), Gunay Kazimli (Azerbaijan/Italy, Data analyst), Eviya Hovhannisyan (Armenia, anthropologist), Sona Dilanyan (Armenia), Vlada Baranova (Russia, sociolinguist), Mehmet Muslimov (Russia, linguist), Anastasiia Melkonian (Russia/Armenia, teacher), Todar Baktemir (Russia/Armenia/Israel, journalist), Norayr Olgar (Turkey, Nor Zartonk, Activist), Sayat Tekir (Turkey, Nor Zartonk, Activist), Alexis Kalk (Turkey, Nor Zartonk, Activist), Oxana Karpenko (Russia, sociologist), Mariam Pesvianidze (Georgia, film director), Hovhannes Tumanyan (Armenia/USA, musician), Ayla Azizova (Azerbaijan/The Netherlands, Architect), Arifa Kapba (Abkhazia, journalist), Ali Hamidian (Iran, Youth Activist), Diego Ardouin (Argentina, Bright Garden Voices Activist), Nurzada Sadyrbekova (Kyrgyzstan, Activist), Clare Bath (USA, student/activist), Sabina Aliyeva (Azerbaijan/The Netherlands, dutch council for refugees), Afiaddin Mammadov (Azerbaijan, Democracy 1918 Movement, politician), Joshgun Gafarov (Azerbaijan, Baku city, Political activist), Denis Agamalyan (Russia, Insurance Company), Petar Parvanov (Bulgaria, archeologist), Giyas Ibrahim (Azerbaijan, political activist), Tinay Mushdiyeva (Azerbaijan, researcher), Andrea Mansoorian (United States, Graduate Student), Samson Martirosyan (Armenia, journalist), Ofelya Aliyeva (Azerbaijan, International Development and Cooperation scholar), Arpy Manusyan (Armenia, sociologist, researcher), Mariam Khalatyan (Armenia, Sociologist), Nvard Margaryan (Armenia, researcher), Rufat Demirov (North Macedonia, PhD International Relations), Markus Sattler (Germany, geographer), Armen Ohanyan (President of PEN Armenia), Philipp Pankraz (Austria, Sound engineer, Musician), Mirabbos Khikmatilloev (Uzbekistan/Hungary, Data Analyst/Researcher), Lusine Kharatyan (Armenia, cultural anthropologist and writer), Ari Hadjian (Argentina-Armenia, Architect), Chirkova Natal’ya (Russia, freelance), Leyla Hasanova (Azerbaijan, gender researcher), Muhammet Mazı (Turkey/Austria, PhD History), Lilit Ghazaryan (Armenia, activist), Patricia Neruta (Moldova/ Portugal, Political Science and International Relations Student), Harutyun Sargsyan (Armenia, QA), Amassia Niziblian (Armenia. Artist), Vilen Danielyan (Armenia, Project manager), Dilnovoz Abdurazzakova (Uzbekistan/ Austria PhD student Economics), Sahila Jabbarova (Azerbaijan, Translator, Researcher, Student), Chirkinyan Anna (Russia, dentist), Akhundov Ravan (Azerbaijan, student), Karim Agayev (Azerbaijan, Psychologist), Mirkamran Huseynli (Azerbaijan, Researcher), Gohar Shahnazaryan (Armenia, sociologist), Ani Tuniyants (Armenia, QA Engineer), Anna Ohanyan (USA/Armenia, Professor of Political Science, mother of three children), Said Alimirzoev (The Netherlands, Dj/Promoter), Olga Brednikova (sociologist), Toghrul Valiyev (Azerbaijan, economist), Vusal Khalilov (Azerbaijan, researcher), Durna Safarova (Azerbaijan, journalist, and filmmaker), Xaqani Hass (Turkey-Azerbaijan, poet-writer), Mammad Azizov (Azerbaijan, war studies researcher), Emil Novruzov (Azerbaijan, factory worker), Giorgi Iskandar (Belgium, Tourism), Mariam Yeghiazaryan (Armenia, an earthling, independent journalist, documentary filmmaker), Melanie Goushian (USA, student), Samira Suleymanova (Azerbaijan/Russia/Turkey, philologist), Giorgi Gotua (Georgia, social researcher), Lele Jobava (Georgia, journalist/peace activist), Veronika Aghajanyan (Armenia, project manager), Nijat Eldarov (Azerbaijan, researcher), Günel Mamedova (Russia/Wales/Azerbaijan, historian, art manager), Veronika Pfeilschifter (Germany, social scientist at Institute for Caucasus Studies Jena), Oleksandra Nenko (Helsinki, University of the Arts), Eldar Haji (Azerbaijan), Aram Amirbekian (Armenia, journalist), Tural Ismayil-zadeh (Turkey, Researcher), Valeriia Soloveva (Russia/Finland, Peace, Mediation and Conflict Research Student), Suriya Talibova (Azerbaijan/The Netherlands, philologist), Anna Dasjan (Azerbaijan/The Netherlands, social worker), Nigar Amrah (Azerbaijan, student), Anna Nikoghosyan (Armenia, feminist scholar and activist), Karén Karslyan (Armenia/USA, writer, Chairman of Peace Committee of PEN Armenia), Alexander Sicheneder (Germany, Political Science Student), Arpi Balyan (Armenia, cultural anthropologist, artist, activist), Karl Lebt (Germany/ Ukraine/ Azerbaijan, lawyer), Sanay Yaghmur (Azerbaijan, feminist activist), Bahruz Samadov (Azerbaijan, researcher), Armen Harutyunyan (Armenia, architect), Gumru Aliyeva (Azerbaijan, political scientist and feminist activist), Elnara Gulieva (Russia, analyst), Aytən Fərhadova (Azerbaijan/Georgia, journalist), Havva Hazer (Turkey, housewife), Mariam Hovsepyan (Armenia / Germany, Finance consultant), Anastasiia Danilova (Moldova, GENDERDOC-MEzo Özer, Turkey, journalist), Yasmin Bashirova (US/Azerbaijan, tech specialist, pro-peace activist), Ümit Kıvanç (Turkey, documentary filmmaker and journalist), Ekaterina Chigaleichik (Russia, anthropologist), Vafa Hanlar (Azerbaijan/Aorearoa, Insights Analyst), Kevork Oskanian (England, Lecturer in Comparative Politics, University of Exeter), Kamran Kazımi (Azerbaijan, programmer), Lilit Abrahamyan Empson (Armenia/ Switzerland, psychiatrist), Arpine Papikyan (Armenia/Germany, PhD candidate), Lala Aliyeva (Azerbaijan, documentary filmmaker), Müge Yamanyılmaz (Turkey, civil society worker), Akın Birdal (Turkey, human rights defender), Amrah Tahmazov, (Azerbaijan, political activist), Sascha B. Garibyan (Germany/Armenia, Investor), Ivleyeva Darya (Russia, logistician), Nil Delahaye (Turkey, activist), Anna Cieślewska (Poland/Georgia, a social anthropologist), Shujaat Ahmadzada (the United Kingdom, researcher), Sabina Rahimova (Azerbaijan, activist), Tina Hakobyan (USA, accountat receivables), Bondarenko Olesya (russia, c# developer), Semra Somersan (Sociologist retired Assoc Prof), Yıldız Önen (Turkey, political scientist), Natia Natsvlishvili (Georgia, architectural historian), Ela Nuroğlu (France/Turkey, musician in Collectif Medz Bazar), Anna Sukiassian (Armenia/The Netherlands, Political Science Student), Karim Maiche (Finland, researcher), Özdeş Özbay (Türkiye, radyo programcısı), Karine Ghazaryan (Armenia, AML specialist), Sopio Gogsadze (Georgia), Alexandra Ramsay (Finland, historian, teacher), Vafa Naghiyeva (Azerbaijan, feminist activist), Lili Nazarov (Georgia, LGBTQI+ rights activist), Turkay Gasimli (Azerbaijan/Italy, historian), Thijs Korsten (Netherlands/Germany, researcher), Gillet Thierry (France, chef d’entreprise), Aliya Hagverdi (Azerbaijan/Estonia, editor), Jonas Korfhage (Germany/Georgia), Daniel Tahmazyan (Armenia/Germany, Student), Sidney Pruß (Germany, Student), Polina Ivanova (Germany/Armenia, historian), Bruno Lefort (Finland, researcher), Rossen Djagalov (Bulgaria, university teacher), Aysel Aziziva (Azerbaijan, journalist), Fethiye Çetin (Turkey, Avukat), Valentina Gevorgyan (Armenia, researcher), Pelin Buzluk (Turkey, writer (member of PEN)), Luciana Minassian (Assistant to Legal aspects of Armenian Genocide course, University of Buenos Aires, Law School, Armenian Lawyers from Argentina), Sergeeva Anna (Russia, student), Arakelyan Gayane (Finland, teacher of drawing and drafting), Samuel Halton (Ireland/ USA, Conflict Studies Researcher), Rovshana Orujova (Azerbaijan/ Germany, social scientist), Heghine Grigoryan (digital marketing specialist)

Ռադիկալ համերշխության կոչ՝ հանուն խաղաղության

Հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ էսկալացիան հարվածում է մեզ հակամարտության անհավասարակշիռ, ագրեսիվ և անզիջում փուլով՝ տարբեր նախորդ նախադեպերից։ Օգտագործելով ռազմական օպերացիաները որպես բանակցություններում գերակայություն ապահովելու գործիք, Ադրբեջանը մեծապես օգուտ է քաղում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից։ Այս քաղաքական կոնտեքստը, ավելի լայն իմաստով, ի հայտ է գալիս բազմաբևեռ աշխարհի փլուզման արդյունքում, որին հաջորդում է սառը պատերազմի նարատիվների ամրապնդումը և Ռուսաստանի ազդեցության գոտում կայսրությունների միջև ընտրողների համար ծայրամասերի ստեղծումը։ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի ուժային խաղերին և հակամարտության օգտագործումը՝ ի օգուտ իր տնտեսական ու քաղաքական շահերի, փոփոխվող աշխարհաքաղաքականության մեկ այլ բարդ դրսևորումն է։ 

Բացի այդ, կասկած չկա, թե ինչպիսի գործիք է Ադրբեջանի ու Հայաստանի իշխող դասակարգի համար այս հակամարտությունը, որի շրջանակը չի սահամանափակվել մի գիշերվա էսկալացիաներով և տևել է ավելի քան 30 տարի և որի ուժային դինամիկան կտրուկ փոխվել է սկսած 2020 թվականից։ Ակնհայտ է նաև, որ հակամարտության աճող ուժային անհամաչափությունները ստեղծում են նոր ազգայնական դիսկուրսներ և բորբոքում ռևանշիզմ:

Որպես ռազմական գործողությունների հիմնական արդարացում այժմ առաջ է քաշվում բանակցային գործընթացի ձախողումը։ Ակնհայտ է, թե ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները ձախողեցին «խաղաղության» կառուցումը «տարածքային ամբողջականության» և «ինքնորոշման» շրջապտույտից դուրս՝ շուրջ 30 տարի մեղադրելով միմյանց և վարելով մաչո-առնական, էլիտիստ բանակցություններ։ Զիջումներից խուսափող կողմերի համար կոնֆլիկտի ստեղծած հավաքական հիշողությունը, ատելությունը, էթնո-ազգայնական քարոզչությունը իրականում իրենց իշխանությունը ընդլայնելու հիմնական միջոցներն են։ Մարդիկ, որոնք դատապարտված են մնալ նոր տրավմաների, կորուստների և զայրույթի ցիկլի մեջ, ընդամենը դիտորդներն են այս դռնփակ բանակցությունների՝ անկախ նրանից, նրանց ռեժիմը ժողովրդավարական է, թե ավտորիտար:

Ղարաբաղյան առաջին պատերազմում դասական իմաստով պարտություն կրած և տարածքներ կորցրած հազարավոր մարդկանց համար Ղարաբաղ վերադառնալը երկար տարիներ դարձել էր հիմնական կարիքը։ Այնուամենայնիվ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ կարիքը կապված է ոչ միայն հայրենիք վերադառնալու, այլև ազգային ինքնության և ավելի լայն իմաստով՝ իշխող դասակարգի կապիտալիստական ​​շահերի հետ։ Իբր 2020-ի պատերազմից հետո ձեռք բերված հողերը բավական չէին, ավելի շատ տարածքներ պահանջող ադրբեջանական իշխանությունները այժմ հարձակվում են Հայաստանի վրա և խոսում «բուֆերային գոտի» ստեղծելու մասին՝ սերմանելով սա մարդկանց մեջ «արդար պատերազմի» անվան տակ։ Արդարության ոչ մի կոնտեքստի մեջ չի տեղավորվում Հայաստանի տարածքներն օկուպացնելը և դա արդարացնելը՝ վկայակոչելով ինչ-որ ժամանակ ադրբեջանական տարածքների գրավումը և բանակցություններում դա խաղաքարտի վերածելը։ Ուստի Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ պահվածքին պետք է պատասխան պա Ադրբեջանի ժողովրդը։ Մենք չենք կարող նույն դիրքում լինել իշխող դասակարգի մղած պատերազմում, որը մեզ, մեր ռեսուրսներն ու մեր մարմինները գործիք է դարձնում։ Մենք չենք կիսում նույն «արդարությունը» այն ռեժիմի հետ, որը մեզ պահում է մշտական վտանգի տակ՝ օգտագործելով մեր անվտանգությունը որպես պատրվակ։ Մենք դեմ ենք ցանկացած պատերազմի՝ մղվող հարյուրավոր ու հազարավոր մարդկանց կյանքի, առողջության և ապագայի գնով։

Մեզ շտապ անհրաժեշտ է միասնություն՝ այս և ապագա ճգնաժամերին դիմակայելու համար, որոնք թողնում են մեզ հուսահատ ու անզոր։ Այս միասնությունը, արտահայտելով իր ռադիկալ հակազդեցությունը իմպերիալիստական քաղաքական խաղերին, պատերազմներին, ռազմական օպերացիաներին և փակուղային բանակցություններին, կարող է ոչնչացնել գոյություն ունեցող ներքին ու արտաքին քաղաքական համաձայնությունները։ Ժամանակն է մերժել Ադրբեջանի ագրեսիան, պատասխանատվության ենթարկելով երկու կառավարություններին և պահանջել հանրային դիվանագիտություն ու խաղաղության կառուցում։ 

Feminist Peace Collective
սեպտեմբերի 14, 2022