Home / Կրթություն / NASA-ն առաջին անգամ պաշտպանել է մոլորակը անվտանգ աստղակերպից

NASA-ն առաջին անգամ պաշտպանել է մոլորակը անվտանգ աստղակերպից

NASA ամերիկյան տիեզերական հետազոտությունների գործակալությունը հաջողությամբ ավարտվել է վերջերս իրականացված տիեզերական փորձը․ գիտնականները ուղեծրից շեղել են Dimorphos փոքր աստղակերպը: 

Սա առաջին դեպքն է, երբ Երկրի պաշտպանության նպատակով գիտնականները փոխում են որևէ աստղակերպի ուղղությունը, չնայած կոնկրետ այս աստղակերպը մոլորակին բախվել չէր էլ սպառնում: Այն գտնվում է Երկրից շուրջ 11 միլիոն կմ հեռավորության վրա: 


Dimorphos-ի ուղեծրի փոփոխությունը

Մոտ 170 մետր լայնությամբ տիեզերական օբյեկտին սեպտեմբերի 27-ին հարվածել է կազմակերպության ուղարկած 750կգ քաշով DART զոնդը, որից հետո աստղակերպի ուղեծիրը փոխվել է:

Այս փորձով գիտնականները ցանկանում էին ստուգել Երկրի հետ բախվել սպառնացող ենթադրյալ տիեզերական մարմինների դեմ պայքարի ռազմավարության արդյունավետությունը։ Dimorphos-ի ուղեծրի փոփոխության չափը գերազանցեց գիտնականների սպասումները և ցույց տվեց, որ այս ռազմավարությունը կարող է աշխատել, եթե իհարկե զոնը ժամանակին բաց թողնվի և տիեզերական մարմնի չափերը շատ մեծ չլինեն։

Այնուամենայնիվ, DART ծրագրի մասնակից դոկտոր Թոմ Սթեթլերն առաջարկում է միայն մեկ հաջողված փորձի հիման վրա շտապ եզրակացություններ չանել, քանի որ աստղակերպերը կարող են իրարից տարբերվել կառուցվածքով և բաղադրությամբ: 


DART զոնդի կառուցվածքը։ Բախման արդյունքում զոնդը ջախջախվել է։

Dimorphos աստղակերպը պտտվում է Didymos անվանմամբ ավելի մեծ տիեզերական օբյեկտի շուրջ։ Մինչ DART-ի հետ բախվելը, աստղակերպը Didymos-ի շուրջ պտույտ էր իրականացնում 11 ժամ 55 րոպեում, իսկ հարվածից հետո, ինչպես ցույց են տալիս Երկրի աստղադիտակներով հետազոտությունները, պտույտի ժամանակը փոքրացել է 32 րոպեով։ Սա նշանակում է, որ Dimorphos-ի ուղեծիրը փոքրացել է և այն մի քանի տասնյակ մետրով մոտեցել է օբյեկտին, որի շուրջ պտտվում է։

Եվրոպական տիեզերական կազմակերությունը պատրաստվում է չորս տարուց Dimorphos-ի և Didymos-ի մոտ ուղարկել երեք զոնդից բաղկացած Hera համալիրը՝ այս աստղակերպերի հետագա ուսումնասիրման նպատակով։