Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաստատել է ԿԳՄՍ նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Դումանյանը ԿԳՄՍ նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 23-ին։
Լրատվամիջոցներում տեղեկություն կա նաև փոխվարչապետի պաշտոնից Համբարձում Մաթևոսյանի ազատվելու մասին, այնուամենայնիվ այս տեղեկությունը դեռևս հաստատված չէ։