Home / Բանակ / Համածառայակիցը սպանել է ժամկետայինին՝ իրեն հայհոյելու համար․ ՔԿ

Համածառայակիցը սպանել է ժամկետայինին՝ իրեն հայհոյելու համար․ ՔԿ

Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշված օրը՝ ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն  հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։ Դրանից հետո Է․Բ-ն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից մեկ կրակոց է արձակել Մ.Թ.-ի ուղղությամբ: Արդյունքում, վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Պարտադիր ժամկետային զինծառայող Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն)։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: