Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում հրազենային վիրավորում էր ստացել ԶՈՒ շարքային զինծառայող Գ. Հ.-ն, հայտնել էր Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Քննչական կոմիտեն այսօր արդեն հայտնում է, որ նախնական տվյալներով՝ շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Զինծառայողին երեկ գիշերը վիրահատել են, վիճակը ծարահեղ ծանր է, նրան տեղափոխել են կենտրոնական զինվորական հոսպիտալ, այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակը: