Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։
Թարմացում
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։
Ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: