Home / Կանանց իրավունքներ / 78-ամյա կնոջը խեղդամահ է արել քրոջ 25-ամյա թոռը․ Ոստիկանություն

78-ամյա կնոջը խեղդամահ է արել քրոջ 25-ամյա թոռը․ Ոստիկանություն

25-ամյա երիտասարդը խեղդամահ է արել 78-ամյա կնոջը, հայտնում է Ոստիկանությունը։

Ոստիկանությունը պարզել է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դեկտեմբերի 12-ին ժամը 04։00-ի սահմաններում կնոջը իր տան ննջասենյակում խեղդամահ է արել քրոջ թոռը։ Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։

2022 թվականի ընթացքում, այս դեպքը ներառյալ, գրանցվել է կնասպանության 11 դեպք։